Չգիտես ինչու՝ դատավճռի կայացումից հետո անսպասելիորեն շանթասեր դարձած հայրենի ընդդիմության ներկայացուցիչներն անցած գրեթե մեկ տարվա ընթացքում այդպես էլ որեւէ գործուն քայլ չձեռնարկեցին ի պաշտպանություն Շանթի, նրանք իրենց հասու որեւէ լծակ, եվրոպական կազմակերպություններում ունեցած որեւէ մանդատ չօգտագործեցին՝ Շանթի հարցում այս իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։
Ավելին՝ ոչ իշխանական եռյակի ամենաարմատական ուժի ամենաարմատական առաջնորդներն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվում էին Շանթին քաղբանտարկյալ անվանել։ Հիշեցնենք, որ անցած մայիսին «Երիտասարդական» կոնգրեսում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում, թվարկելով ՀԱԿ-ի ընկալմամբ բոլոր քաղբանտարկյալների անունները, ոչ միայն չնշեց Շանթի եւ նրա ընկերների անունները, այլեւ ավելի ուշ ասաց, թե Շանթն ու ընկերները «դեռ քաղբանտարկյալներ չեն», նրանք «մոտենում են» քաղբանտարկյալի չափանիշներին։ «Շանթ Հարությունյանի դեպքում արդեն երկարում է գործի քննությունը, եւ դա բերում է մի իրավիճակի, որ արդեն կարելի է հետաքննել, թե արդյո՞ք այս գործը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալի չափանիշներին, որովհետեւ չափանիշներից մեկով եթե քաղաքական դրդապատճառներով երկարում են կալանավորման ժամկետները, դա նույնպես կարող է դիտարկվել որպես քաղբանտարկյալ»,-պարզաբանեց Զուրաբյանը։
Այդպիսով՝ փաստորեն ՀԱԿ-ի համար ակնհայտ եւ անվիճելի իրողություն չէր, որ Շանթին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, ըստ Զուրաբյանի, Շանթի դեպքում խնդիր կարող էր դառնալ այն, որ գործը երկարում էր, եւ հենց այս պատճառով նա կարող էր դասվել քաղբանտարկյալների շարքին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև