Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ականը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրեց պաշտպանել ԱԺ աշխատակիցների՝ զուգարան գնալու իրավունքը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 21,2014 11:04

Երեկվա քննարկումների վերջնակետը դարձավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ելույթը, ով զուգահեռ անցկացրեց երթեւեկության արագաչափերի եւ ԱԺ միջանցքներում տեղադրված բազմաթիվ տեսախցիկների միջեւ. «Պատկերացրեք, էսօր մեր վիճակը՝ ԱԺ աշխատակիցների, որ յուրաքանչյուր տուալետի դիմաց դրված է տեսանկարահանող սարք։ Տպավորություն է ստեղծվում, որ դա հատուկ նշանակության ռազմական կարծես թե օբյեկտ է։ Օրեր առաջ ինձ է մոտեցել ԱԺ աշխատակիցներից մեկը՝ կին, ասում է՝ պարոն Մարգարյան, խնդրում եմ, փրկեք մեզ էս վիճակից։

Ասում եմ՝ ի՞նչ է պատահել։ Դե, ասում է՝ հիվանդացել եմ մի քանի օր է, մարդ ես, բնական պահանջ է, էդ հատուկ նշանակության օբյեկտ (նկատի ունի զուգարան– խմբ.) հաճախակի էի մտնում-ելնում, ասում է՝ չգիտեմ ով է նստած հաշվառել, դրանից երկու օր անց կանչել է իմ ղեկավարը եւ ասում է՝ լսիր, դուք եկել եք էստեղ էդ օբյեկտից շուշուտ օգտվելո՞ւ համար, թե՞ աշխատելու համար։ Ասում է՝ ի՞նչ անեմ, կարող է ինձ աշխատանքից ազատեն։ Լավ, սա պատիվ չի բերում մեզ։ Եկեք այս հարցին ուշադրություն դարձնենք, ավելի քան վստահ եմ եւ խորապես համոզված, որ մեր Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության օբյեկտներում էդքան տեսախցիկ չկա տեղադրված, որքան ԱԺ զուգարանների դիմաց։ Է, հիմա եկեք, դրա կողքը արագաչափ էլ տեղադրենք ու վերջ, ամբողջ խնդիրը լուծվավ։ Լավ, էսքան ինչի՞ ենք տեղադրել տեսախցիկներ։ Ավելին ասեմ՝ այստեղ նույնպես հավասարություն չկա։ Եթե հավասարություն կա, էն մեր գործընկերները (նկատի ունի ԱԺ ղեկավարությունը, ովքեր կաբինետներին կից առանձին զուգարաններ ունեն– խմբ), ովքեր առանձին տուալետից են օգտվում իրենց սենյակում, թող էդտեղ էլ մի հատ խոշոր տեսախցիկ դնեն»,- եզրափակեց Մարգարյանը։

Նա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին խնդրեց պաշտպանել ԱԺ աշխատակիցների՝ զուգարան գնալու իրավունքը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031