Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի անցումային դրույթներում մի քանի ապրանքների ներկրման առանձնահատկություններ են նշված։
Օրինակ՝ սահմանված է, որ անդամակցությունից հետո 3 տարի ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ չեն կիրառվի ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը, ներկայումս գործող ավելի ցածր մաքսատուրքերով կներկվեն ռազմական նշանակություն ունեցող ապրանքները։ Բայց կա նաեւ մի երրորդ ապրանքատեսակ, որի՝ Հայաստան ներկրման առանձնահատկություններին անցումային դրույթներում մի ծավալուն հատված է նվիրված։ Խոսքը շաքարի մասին է: Եվ այդ դրույթը մի առանձնահատուկ հմայք ունի։ Դեռ անցած տարի Հայաստանը դիմել էր ԵՏՄ անդամ երկրներին անդամակցությունից հետո մի քանի տարի մոտ 900 ապրանքների վրա ժամանակավորապես չկիրառել ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը։ Այդ ցանկը վերջերս հաստատվեց, բայց մոտ 150 ապրանքներ հանվեցին։ Այդ թվում նաեւ շաքարը։ Փոխարենը՝ շաքարի վերաբերյալ առանձին հատված է մտցվել անցումային դրույթներում։
Ուսումնասիրելով այդ հատվածը՝ ակնհայտ է դառնում, որ մերոնք շատ ջանասիրաբար են բանակցել եւ հստակ գծագրել են այնպես, որ մեր հանրահայտ «շաքարի արքան»՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկը), էականորեն մեծացնի իր շահույթները։ Եվ ուրեմն՝ ի՞նչ է նախատեսված անցումային դրույթներով։
Ըստ այդմ, 2015-2025 թթ. ընթացքում Հայաստան ներկրվող շաքարի հումքի վրա չի կիրառվելու մաքսատուրք, ինչպիսին կա ԵՏՄ անդամ մյուս երկրներում։ Դա «հիմնավորվել է» նրանով, որ շաքարի հումքը պետք է վերամշակվի Հայաստանի «շաքար վերամշակող ձեռնարկություններում»։ Այդպիսի ձեռնարկություններից միակն ու անկրկնելին Ախուրյանի շաքարի գործարանն է, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Արձանագրենք սա ու անցնենք առաջ։ Այլ երկրներից պատրաստի շաքարի ներկրման արտոնություններ չկան, եթե չհաշվենք տարեկան ընդամենը 4 հազար տոննա շաքարը 10 տոկոս մաքսատուրքով ներկրելու իրավունքը, որ ստանում է Հայաստանը։ Այդ 4 հազար տոննան Հայաստանի տարեկան սպառման ընդամենը 3.5-4 տոկոսն է, այսինքն՝ դա եղանակ չի ստեղծում շաքարի շուկայում։ Այդ ծավալից դուրս՝ պատրաստի շաքարի վրա մաքսատուրքը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կկազմի մինչեւ 60 տոկոս՝ կախված տարվա սեզոնից եւ շաքարի միջազգային գներից։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում