6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը, վրդովված է դատավճռից և այն համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի նկատմամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ դատարանը դաժան մոտեցում է ցուցաբերել իր որդու և թոռնիկի նկատմամբ և նման կերպ փորձ է արվում զսպել նաև մնացած ընդվզող քաղաքացիներին․ «Մեր ընտանիքի նկատմամբ հետապնդումները միշտ էլ եղել են, բայց հույս ունեմ, որ Հայաստանում իշխանափոխություն կլինի, դրան են նպաստում և արտաքին, և ներքին զարգացումները»,- ասաց Հարությունյանը:
Մեր զրուցակիցն ավելացրեց, որ պատրաստվում է նոր նամակներ հղել միջազգային կազմակերպություններին․ «Հիմա այդ ամենն ավելի խիստ ձևով է արվելու, ինտենսիվ ձևով շարունակելու եմ պայքարը»:
Մարիամ Գրիգորյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում