Արդյոք բազմահազարանոց հանրահավաքները կարո՞ղ են Սերժ Սարգսյանին ստիպել, որ նա ընդհանրապես հրաժարվի կառավարման խորհրդարանական համակարգից, որին ի սկզբանե էր դեմ, փորձեցինք պարզել ՀՀԿ-ականներից, որոնց ոչ հստակ պատասխաններից հասկանալի դարձավ, որ Սերժ Սարգսյանը դեռ որոշում չունի։
Հովհաննես Սահակյանն էլ զարմանում է, եթե ընդդիմադիրները չեն տեսնում իրավական ոլորտում առաջարկվող փոփոխությունները, ապա սա նմանվում է աթոռակռվի. «Իրենց պետք է մեկ աթոռ, որին հասնելու համար կարելի է ամեն ինչ անել»։ Այդուհանդերձ Սահակյանը, ինչպես միշտ, հիմա էլ չի կարող իրեն վերագրել երկրի նախագահի իրավասություններ եւ ասել՝ կհրաժարվի՞ բարեփոխումներից, թե՞ ոչ։ «Բայց տեսնո՞ւմ եք ինչքան հեշտ է ընդդիմությանը երջանիկ դարձնելը»:
ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը նույնիսկ հեգնում է, թե ճնշումների արդյունքում է իրենց կուսակցության ղեկավարը դադար վերցրել։ «Հիմա եթե արեւը ծագում է, էլի ընդդիմության պայքարի արդյունքն է, ընդհանրապես ինչ տեղի է ունենում, ընդդիմության շնորհիվ է»,- ասաց Դավթյանը՝ նկատելով, որ ինչպես ինքնախաբեությամբ զբաղվել են, թող այդպես էլ շարունակեն, եթե դա իրենց երջանկություն է պարգեւում, բայց խորհուրդ տվեց չապակողմնորոշել քաղաքացիներին, դա շնորհակալ գործ չէ։
Արտակ Դավթյանը չպատասխանեց հայեցակարգից հրաժարվելու եւ լայն կոնսոլիդացիայի անհնարինության մասին հարցադրումներին. «Եթե ձեզ թվում է, թե երեք ուժերն ամբողջ հարթությունն են զբաղեցնում, ապա մտածում եք այնպես, ինչպես իրենք են մտածում»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում