ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08։00-9։00-ի սահմաններում, Կապան-Քաջարան միջպետական ավտոճանապարհին (Մ2 ավտոճանապարհի 213կմ) տեղի է ունեցել քարաթափում:
«Կապան ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով կարճ ժամանակահատվածում կուտակված քարերը հեռացվել են երթևեկելի մասից։
Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Կարդացեք նաև