Այն, ինչ երեկ Ազգային ժողովում իրենց թույլ են տվել հանրապետականները` դժվար է այլ բան որակել, քան լկտիություն և ցինիզմ, երբ պարզապես ակնհայտ կերպով ոտնահարվել են պառլամենտական փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների իրավունքները: Սակայն մյուս կողմից, չնայած որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀԿ-ականներն իրենց մեծամասնությամբ, այսինքն` զուտ իրենց քանակով, ապավինելով միայն, այսպես ասած, բազկին և մի կողմ դնելով խելքը՝ եթե, իհարկե, այն կա (որոշների մոտ այնուամենայնիվ կա), այսուհանդերձ խաղի այս կանոնները կամա, թե ակամա ընդունել են բոլոր այն պատգամավորները, որոնք ԱԺ-ում կեղծ, թե անկեղծ ձգտում են կռիվ տալ ցինիզմի այդ պատի դեմ:
Այսինքն` ինչ-որ իմաստով, ըստ էության, նրանք նույնիսկ իրենց կամքից անկախ խրախուսում են ՀՀԿ-ի նման պահվածքը, արդարացնում ՀՀԿ-ի այդ մարտավարությունը, որն, իհարկե, նման պահվածքի մասին երևի բավականաչափ մեղմացված բնորոշում է: ՀՀԿ-ն էլ, ըստ էության, օգտվում է առիթից և շարունակում իր պահվածքը:
Եվ ուրեմն` ի՞նչ անել: Կարծեք թե պատասխանը շատ պարզ է՝ շարունակել այդպես կամ էլ փոխել կանոնները, փոխել տարբերակը ՀՀԿ-ի հետ աշխատանքի, փոխել ոճը, ձևը, այսինքն` ՀՀԿ-ին այլ խնդիր առաջադրել: Այլ տարբերակ չկա: Քանի դեռ ՀՀԿ-ի այդ խաղն անցնում է, նա ավելի ու ավելի ահագնացող ցինիզմով շարունակելու է խաղը և բացարձակ շահագրգռվածություն ու հետաքրքրվածություն չունի ինչ-որ բան փոխելու: Ինչու փոխել, եթե ամեն ինչ ընթանում է ինչպես հարկն է: Փոխելու հարցում շահագրգռված պետք է լինեն այն ուժերը, որոնք իսկապես դժգոհ են իրերի նման դասավորությունից և խաղի նման կանոններից: Սակայն կա՛մ նման ուժեր չկան, կա՛մ նրանք բավականաչափ կրեատիվություն կամ հնարամտություն չունեն ՀՀԿ-ի առաջ նոր խնդիրներ դնելու, խաղի այս հին կանոններից դուրս գալու:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը` PAN Photo-ի