Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք չօգնեց ադրբեջանական գերությունից վերադարձած Սարգիս Անանյանին

Հոկտեմբեր 20,2014 22:03

Շուրջ մեկ ամսվա ադրբեջանական գերությունից վերադարձած, Նոյեմբերյան քաղաքի 53-ամյա բնակիչ Սարգիս Անանյանը Կողբ գյուղում բնակվող քրոջ՝ Քնարիկ Խասիկյանի տնից հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Նոյեմբերյան քաղաք, իր հորական տուն: Նրան այնտեղ խնամում է Ռուսաստանից վերադարձած որդին՝ Նորիկը,ով հոր կարիքները հոգալու համար ժամանակավոր աշխատանք է ճարել Բերդավան գյուղում:

Քնարիկ Խասիկյանն ասաց, որ պետությունը, բարեգործական որեւէ կազմակերպություն ֆինանսական կամ դեղորայքի աջակցություն չեն ցուցաբերել եղբորը: Սարգիս Անանյանը պետք է բժշկական հետազոտության ենթարկվեր Երեւանում,որպեսզի պարզվեր՝ ադրբեջանցիները նրան թունավոր նյութեր ներարկե՞լ են, թե՝ ոչ: Սակայն ֆինանսներ չունենալու պատճառով Սարգիսը այդ հետազոտության համար Երեւան չի մեկնել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ijevanci says:

    Եթե որևէ մեկը կարծում է, որ Տավուշի մարզի առողջապահական համակարգում կա պրոֆեսիոնալ առողջապահության կազմակերպիչ, ով մտածում է մարդու առողջության պահպանման մասին,կարծում եմ, որ իրականության նշույլներ այդ կարծիքը չի պարունակում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031