Թուրքիան թույլ կտա, որ քուրդ զինյալները իր տարածքից հատեն սահմանը ու միանան «Իսլամական պետության» դեմ Քոբանիի մարտերին, ինչը քաղաքական դիրքորոշման 180 աստիճանի փոփոխություն է:
Ինչպես գրում է «Հուրիեթ»-ը, այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ավելացնելով, որ այդ հարցի բանակցությունները դեռ շարունակվում են:
«Մենք երբեք չենք ուզել, որ Քոբանին ընկնի [Իսլամական պետության ձեռքը] և երբեք չենք ուզի», – ասել է նախարարը:
ԱԳՆ-ում թերթի աղբյուրները հայտնել են, որ քրդերի տեղափոխությունը դեպի Քոբանի արդեն սկսվել է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ