Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գյուղապետերը պատրաստվում են ԲՀԿ-անա՞լ

Հոկտեմբեր 20,2014 21:00

«Նկատի ունեմ այն, որ համայնքը կառավարման մի օղակ է եւ համապատասխան օղակում տեղի ունեցող փոփոխությունն իշխանափոխության տարր է: Վստահ եմ, որ իշխանափոխությունը անվերապահորեն, անքննարկելի, անդառնալի իրողություն է ոչ թե հեռավոր ապագայում, այլ բառացիորեն երեկ սկսած»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին` ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հիշեցնենք, պարոն Ուրիխանյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Իշխանափոխությունը սկսվեց Նոր Ամանոս գյուղից, հանրապետական գյուղապետը պարտվեց ԲՀԿ-ի թեկնածուին: Այսուհետ հանրապետականը պարտվելու է բոլոր ընտրություններում»:

Մեր զրուցակիցը հայտարարեց, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացին սկիզբ դրեց հանրապետության նախագահը` նախաձեռնելով սահմանադրական իբր բարեփոխումներ. «Եթե ԲՀԿ-ն ու ոչ իշխանական մյուս ուժերն անցած տարիների ընթացքում գործունեություն էինք իրականացնում` խնդիրների դեմ պայքարելով, իշխանությունն ինքն առաջարկեց հանրությանը բոլոր խնդիրները լուծելու ուրույն տարբերակը` իրենց իսկ հեռացնելով»:

Ամսի 24-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի ելույթն է՞լ այդ համատեքստում կլինի` Aravot.am-ի հարցին, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Կգա օրը` կտեսնեք: Համենայնդեպս, վստահեցնում եմ, որ ամսի 24-ի ելույթից հետո այլեւս որեւէ հարց չի մնալու»: Իսկ դիտարկմանը, որ տեղական ինքնակառավարման ընտրությունները մի քանի համայնքներում էին, եւ միայն մեկ համայնքում է ՀՀԿ-ական գյուղապետին ԲՀԿ-ական գյուղապետ փոխարինելու, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ոչ, ընդամենը մի համայնքում չէ, որ ԲՀԿ-ն հաղթանակ է տարել: Մնացած համայնքների վերաբերյալ կստանաք ձեր հարցերի պատասխանները»:

Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ական գյուղապետերը պատրաստվում են անդամագրվել ԲՀԿ-ին հարցն անպատասխան մնաց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հանրապետական կուսակցության գյուղապետների 90%-ից ավելին հավանաբար ծանոթ չէ այդ կուսակցության ծրագրին ու կանոնադրությանը և նույնիսկ չգիտի որ այդպիսի բան կա:Հանրապետական գյուղապետների մեծ մասը ժուլիկներ են:Գյուղապետ դառնալուց հետո մի բան են մտածում:Մարզպետի օգնությամբ գյուղի համար ինչ-ինչ ծրագրեր իջեցնել և փողերի <> իր և մարզպետի համար եկամուտներ ապահովել:Եթե մի հրաշքով իշխանափոխություն տեղի ունենա,նրանցից և ոչ մեկը մի օր ՀՀԿ-ի մեջ չի մնա:Եթե այս և շատ այլ կարգի բաներ հաշվի առնենք,դուրս կգա,որ այս կուսակցության անդամների 90%-ից ավելին անգաղափարակիր անձեր են սոսկ`կուսակցական աղբ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031