Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները կխայտառակվեն, եթե Թուրքիան հայոց ցեղասպանությունը ճանաչի». արեւմտահայ

Հոկտեմբեր 20,2014 20:15

Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի փոխնախագահ Կարեն Միքայելյանը համոզված է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող բարձրացնել արեւմտահայերի պահանջատիրության հարցը: «Հայաստանի իշխանությունները խորհրդային Հայաստանի իրավահաջորդն են: Իսկ խորհրդային Հայաստանը ստորագրել է Կարսի պայմանագիրն ու հրաժարվել հայկական պահանջատիրությունից: Այսօրվա Հայաստանի իշխանությունները, լինելով խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, ոչ մի պահանջ լիազորված չեն, իրավունք չունեն բարձրացնել: Հայաստանի իշխանությունները նույնիսկ Արցախի նկատմամբ պահանջներ չունեն, չեն ճանաչում, որովհետեւ կրկնում եմ՝ Խորհրդային Հայաստանի հետնորդն են»,- Aravot.am-ին ասաց պարոն Միքայելյանը: Նա նաեւ հիմարություն համարեց աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի կողմից ստեղծված Արեւմտյան Հայաստանի կառավարությունն ու խորհրդարանը, ասաց ՝ նրանց էլ ոչինչ չի հաջողվի. «Այդպիսի պետություն ստեղծել են թղթի վրա ու այն հեռանկարային չէ»: Պարոն Միքայելյանը անիմաստ է համարում Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ.« Դա ոչինչ չի տալու, որ ճանաչեն, ի՞նչ, ներողություն խնդրեն, վերջացա՞վ: Ես Թուրքիայի տեղում լինեի, ներողություն կխնդրեի, կվերջացնեի հարցը:  Լավ է՝ չճանաչեն, խայտառակ կլինենք: Հայաստանի իշխանություններն այնքան անպատրաստ են, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, հետո՞, ի՞նչ են անելու՝ ոչ մի բան»:   Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031