Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը տեղյակ չէ մարզպետի ստացած յուրատեսակ նվերներից: Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի, մարզպետ վերանշանակվելու կապակցությամբ Սուրիկ Խաչատրյանը այս օրերին յուրատեսակ նվերներ է ստանում, մասնավորապես «ռուբիկ-կուբիկ»-ի նման քանդվող հավաքվող գլոբուս՝ նամակով:
«Գիտնական Սուրիկ, մի հարցում դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ երկրագունդը կլոր է, սակայն մի հարցում պետք է իմանաս, որ պաշտոնն էլ վարունգ է: Այսօր ձեռքդ է, վաղը»,- գրված է եղել նամակում:
Պարոն Հովհաննիսյանը Aravot.am-ին պարզաբանեց, որ նման նվերների, նման պատմության մասին առաջին անգամ է լսում. «Այդպիսի գլոբուս, այդպիսի նամակ չեմ տեսել: Իսկ Սուրիկ Խաչատրյանին վարունգ ցույց տվողին, այնպիսի վարունգ ցույց կտանք, որ միշտ կհիշի»:
Հիշեցնենք, որ կրկին ըստ shamshyan.com-ի գլոբուսի նամակը Սուրիկ Խաչատրյանի հրահանգով գտել էր նրա խորհրդականը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մի՞թե դու արժանի չես ունենալու ՔՈ կողմից ընտրված մարզպետ:
Մի՞թե դու արժանի չես ունենալու ՔՈ կողմից ընտրված «Մարզային ժողով», որը կլուծի ՔՈ խնդիրները:
Մի՞թե դու արժանի չես ունենալու ՔՈ անկախ մարզային բյուջեն, որը կհոգա ՔՈ կարիքները:
Մի՞թե դու արժանի չես ունենալու ժողովրդական հանրաքվեով այս կամ այն մարզպետից կամ քաղաքապետից ազատվելու իրավունք:
Մի՞թե դու շվեյցարացուց կամ փլան-փստանեցուց պակաս մարդ ես: