Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ֆիլ Բենթեի գլխավորած պատվիրակության հետ

Հոկտեմբեր 20,2014 19:11

Երևանի քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՎԶԵԲ-ի փոխնախագահ Ֆիլ Բենթեի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Կարևորելով բանկի հետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցելու համար և նկատել, որ համագործակցությունն իսկապես արդյունավետ է:

Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին՝ քաղաքապետն ընդգծել է, որ առաջին փուլով իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքներն արդեն իսկ փաստում են, որ ծրագիրը հաջողված է և երկրորդ փուլի աշխատանքները նույնպես ամբողջությամբ կյանքի կկոչվեն. «Վստահ եմ, որ Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի երկրորդ փուլը ևս կունենա նույն արդյունավետությունը, և մենք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք մետրոյից օգտվող մեր համաքաղաքացիների համար ապահովել առավել անվտանգ ու հարմարավետ պայմաններ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախագահ Ֆիլ Բենթեն, իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ՎԶԵԲ-ի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը. «Համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը փաստում է, որ կա արդյունավետ համագործակցություն, ինչն իր հերթին լավ խթան է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցության շրջանակներն ու ծրագրերը: Մեր կողմից կարող եմ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ կա այդ պատրաստակամությունը և հուսով եմ, որ կարճ ժամանակ անց մենք արդեն գործնականում կքննարկենք փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը», – ընդգծել է Ֆիլ Բենթեն:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման, արտաքին լուսավորության համակարգի ու էլեկտրատրանսպորտի արդիականացման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրագործման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար:

 

Քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031