«Որոշ պատգամավորներ, որ խոսում են, մտածում են՝ իրենց ասածը բացարձակ ճշմարտություն է եւ մի ամբողջ ժողովուրդ կանգնած է իր թիկունքում: Չի կարելի դատավորի դեր ստանձնել, քննադատել»,- այսօր ԱԺ նիստում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դիմելով ոչ իշխանականներին եւ ընդդիմությանը՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ ՄԻՊ-ի զեկույցը դարձնել ընդդիմադիր եւ իշխանական թեւերի միջեւ ճակատամարտի գոտի ու փորձել ՀՀ նախագահին էլ վարկաբեկել՝ անթույլատրելի է. «Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե քաղաքական մեծամասնությունն էլ փորձի այդ ճանապարհով գնա, ձեր քվեարկության կոճակները կկարմրեն, չի կարելի: Քննադատեք, ես կողմնակից եմ, բայց դա ներկայացրեք կարծիքի ձեւով, ոչ թե փորձ արեք ինչ-որ հասարակություն հավաքելու միտումով վարկաբեկել ամբողջ պետությանը եւ մեր ժողովրդին: Ես կողմնակից եմ բարեկրթության՝ որպես ԱԺ նախագահ: Ինձ մի թողեք, որ նիստերի ժամանակ հանդես գամ որպես Գալուստ Սահակյան: Ես ԱԺ նախագահ եմ եւ բոլորի համար եմ նախագահ, միայն ինձ համար նախագահ չեմ: Դրա համար ես չեմ ցանկանում, որ ձեր քայլերը, որ փորձում եք հոշոտել ամեն ինչ, չեմ ուզում դրա վրա իմ խրախճանքները ստեղծել»:
Նա կոչ արեց ընդդիմությանն ու իշխանությանը մեկը մյուսի քննադատությունը տանել. «Իսկ հայհոյանքը բնականաբար ոչ ոք չի տանելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ