Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ի պաշտպանություն Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, դիտողություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին՝ ասելով, որ նա իրավունք չունի անջատել խոսափողը եւ թույլ չտալ, որ պատգամավորը հայտնի իր ազատ կարծիքը: Նա ասաց, որ շատ բաների հետ կապված Զարուհու հետ համաձայն չէ, բայց երբեք իրեն թույլ չի տա արգելել Զարուհի Փոստանջյանին ազատ արտահայտել իր կարծիքը:
Էդուարդ Շարմազանովը տեղից ասաց. «Ինձ դասեր մի տվեք»: Այնուհետեւ նաեւ արտահերթ ելույթով հանդես եկավ: Նա ասաց. «Ես դասեր տալուց վատ չեմ զգում, մենք բոլորս պատրաստ ենք սովորելու: Բայց, երբ սովորեցնում են վատ բան եւ մի ուղի, որն անօրինական է…»: Նա բացեց ԱԺ կանոնակարգի մասին օրենքն ու ընթերցեց այն հոդվածները, որով ինքն իրավունք ունի աղմկող, կարգազանց, վիրավորող պատգամավորի խոսափողն անջատել, զգուշացնել. «Խոսքի ազատությունն ու անարխիան տարբեր բաներ են: Սա պառլամենտ է, պառլամենտական տաճարում կա էթիկայի եւ կոռեկտության սահմանում: Եթե մարդկանց հանցագործ անվանելը վիրավորանք չէ ձեզ համար, սա ձեր խնդիրն է: Մարդ կա՝ երեսին թքում ես, ասում է անձրեւ է գալիս: Մենք ունենք արժանապատվություն, այստեղ ժողովրդին թյուրիմացության մեջ մի՛ գցեք»:
Զարուհի Փոստանջյանը տեղի սկսեց հակափաստարկներ բերել ու բղավել: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց՝«Մի խանգարեք, տեսնո՞ւմ եք Ավետարան ենք կարդում, ասում է՝ շուտ արա, գառս գնաց: Սա ձեր մասին է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Շատ տգեղ է, երբ քաղաքականությամբ զբաղվող կին գործիչին,ինչ որ«յոյն» անպատվում է,լավ կլինի ներեղություն խնդրես տիկին Զարուհուց:
Քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենան այն «յոյն» մարդիկ, ովքեր քաղաքականությունը շփոթում են բիզնեսի հետ: Խոզերի առջեւ մարգարիտներ չեն փռում: