Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի դեսպան․ «Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ չենք խոսի». «Ազատություն»

Հոկտեմբեր 20,2014 18:17

Նոյեմբերին Հայաստան կժամանի Վրաստանի էկոնոմիկայի նախարարը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում առաջացած «որոշ դետալներ հստակեցնելու» համար:

Եվրամիության ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց և Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո, հայ-վրացական առևտրային հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ, որոնց լուծման նպատակով առաջիկայում կկայանան երկկողմ բանակցություններ:

Այս մասին հոկտեմբերի 17-ին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Մենք դեռևս ծանոթ չենք Եվրասիական միության հետ ձեր պայմանագրի վերջնական տարբերակին: Այնպես, որ պետք է արհեստավարժները նստեն ու համեմատեն մեր պարտավորությունները Եվրոպայի առջև և ձեր պարտավորությունները Եվրասիական միության առջև», – նշեց Թենգիզ Շարմանաշվիլին:

«Ազատության» հարցին, թե արդյոք Վրաստանն ու Հայաստանը կկարողանա՞ն լուծել ի հայտ եկած խնդիրները՝ առանց Բրյուսելի ու Մոսկվայի հետ համաձայնեցման, դեսպան Շարմանաշվիլին կարճ պատասխանեց՝ «կկարողանան» և դադարից հետո շարունակեց․ – «Հարցերի մեծ մասը մենք կկարողանանք լուծել: Եթե կլինեն ինչ-որ դետալներ, որոնք նույնպես կծագեն մեր պարտավորություններից․․․ Եթե կլինեն այնպիսի պարտավորություններ, որոնց կապակցությամբ հարցերի մի շրջանակ պետք է համաձայնեցնել Եվրամիության ու Եվրասիական միության հետ, ապա՝ այո՛, կհամաձայնեցնենք»:

«Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի: Անձամբ ես լավատես եմ, որովհետև տեղյակ եմ ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի կառավարությունների մոտեցումներին»,- ընդգծեց դեսպանը:

«Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ մենք չենք խոսի: Հայաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ խոսելու ենք Երևանի հետ: Մեր երկկողմ հարաբերությունները, մեր երկկողմ հարաբերություններն են, իսկ եթե հետո ինչ-որ մեկը կցանկանա ինչ-որ բան հստակեցնել իր դաշնակցի հետ, դա արդեն իր գործն է», – եզրափակեց Թենգիզ Շարմանաշվիլին:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031