«Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Ստեփան Սաֆարյանն օրերս մի հարցազրույցում նկատել էր , որ «Եռյակի շատ անդամներ չափազանց ծանր տարան Զարուհի Փոստանջյանի առաջ քաշած կետերը, կապված եռյակի հարթակի օրակարգի հետ»:
Եռյակի վերջին նիստում, լրագրողների խնդրանքին`մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի ասածները, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ժառանգության» մեր գործընկերները ասել են, որ «Ժառանգության» պաշտոնական տեսակետը կարող է արտահայտել կուսակցության նախագահը, խմբակցության ղեկավարն ու մամուլի քարտուղարը, այլ հայտարարությունները մասնավոր են և պետք չէ դրանց արձագանքել, այնպես որ ես հետևելու եմ դրան: Ինձ ազատեք այդ կնոջ ասածները մեկնաբանելուց»:
Ստեփան Սաֆարյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ «Ժառանգությունը» պետք է մեկնաբանի, թե ինչո՞ւ է խնդրել չմեկնաբանել իրենց պատգամավորի հայտարարությունը, ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն արվում:
Այսօր Aravot.am-ն այդ հարցերի պատասխանները փորձեց ստանալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից: Վերջինս խուսափեց պատասխաններ տալուց, միայն հորդորեց. «Այս խառը իրավիճակում էնքան լուրջ բաներ կան…»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ