«Ողջունելի է, որ բոլոր տեղամասերում էլ կային երեք կազմակերպությունների դիտորդները»,- այսօր` հոկտեմբերի 20-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին, հայտարարեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը:
Նա նկատեց, որ ընտրատեղամասերում բացակայում են ընտրելու կարգի վերաբերյալ տեղեկատվական պաստառները. «Մարդիկ ընտրախցից դուրս էին գալիս առանց ընտրաթերթիկը ծրարի մեջ դնելու: Եվ միայն դիտորդների եւ հանձնաժողովի անդամների դիտողություններից հետո հետ էին գնում ընտրախուց եւ ընտրաթերթիկը ծրարի մեջ դնում»:
Նա հավելեց, որ Ներքին Գետաշեն եւ Մաքենիս գյուղերում ընտրության մասնակցությունը ցածր էր. ընտրությանը մասնակցել են ընտրողների միայն 40 տոկոսը: Այդ երեւույթը պարոն Դավթյանը պայմանավորում է միգրացիոն հոսքերով եւ մարդկանց անտարբերությունով:
Նրա խոսքերով` հանձնաժողովի անդամներն այդ ընտրությունների ընթացքում ավելի երիտասարդ եւ իրավագիտակից էին. «Սակայն մենք այն համոզմունքին ենք, որ հանձնաժողովը չպետք է լինի կուսակցության անդամներից բաղկացած, այլ պետք է լինի մասնագիտացած ինչ-որ խումբ: Որովհետեւ կուսակցության ոչ բոլոր ներկայացուցիչներն են բավարար չափի իրավագիտակից կամ գիտակից ու կարող են ճիշտ կազմակերպել հանձնաժողովի աշխատանքները»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ