Այսօրվա մամուլի ասուլիսում Արթուր Աբրահամին հարցրին, թե ի՞նչ փուլում է Չարբախում բռնցքամարտի մարզադպրոց հիմնելու իր որոշումը: «Ես սիրում եմ, որ եթե մի բան ձեռնարկեմ, ինքս, ինչպես ասում են, անձամբ կանգնած լինեմ «գործի գլխին»:
Հողատարածքն արդեն վերցրել ենք, դիզայներական որոշ աշխատանքներ արդեն կատարվել են: Բայց շենքը կառուցելու համար ես պետք է «կանգնած լինեմ գործի գլխին», որպեսզի իմ սրտով լինի: Հիմա ես ժամանակ չունեմ: Բռնցքամարտո՞վ զբաղվեմ, թե՞ դպրոցի շինարարությանը հետեւեմ: Չեմ հասցնի: Տարվա մեջ մեկ-մեկուկես ամիս եմ Հայաստանում լինում: Մնացած ժամանակը զբաղված եմ բռնցքամարտով: Դրա համար մտածել եմ` բռնցքամարտն ավարտելուց հետո այդ հարցերով զբաղվել», – պատասխանեց «Արքա Արթուրը» եւ ասաց, որ մեծ ռինգին հրաժեշտ տալը, ամենայն հավանականությամբ, շատ երկար չի ձգձգվի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ