Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ Ծառուկյանին ու Տեր-Պետրոսյանին. «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Հոկտեմբեր 20,2014 17:26

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում տակտիկապես քննադատեց եռյակի ուժերին եւ նրանց իշխանափոխության քայլերը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ 2008-ի Մարտի 1-ի դեպքերն իրապես կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո, բայց մի ճշտում մտցրեց. «Եթե իշխանափոխություն ասելով նկատի ունենք իշխանափոխություն, ոչ թե իշխանության տրանսֆորմացիա՝ կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա:

Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մարտիմեկյան ոճիրին մասնակից օլիգարխների եւ պաշտոնյաների հռչակավոր ցուցակը հրապարակած քաղաքական ուժը աջուձախ ինդուլգենցիաներ է բաժանում՝ այդ ցուցակում ընդգրկված եւ չընդգրկված այնպիսի անձանց, որոնք ակնհայտորեն առնչություն ունեն մարտիմեկյան ոճիրը կազմակերպելու հետ: Ոմանք սա համարում են ռեալ պոլիտիկ, ոմանք՝ հանճարեղ քաղաքագիտական հանցագործություն: Իմ մոտեցումն այդ ամենին մի փոքր այլ է եւ հարկ եմ համարում արձանագրել՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Եվ մարտիմեկյան ոճիրի յուրաքանչյուր մասնակից պետք է սպասի, որ արդարադատությունը բացելու է իր դուռը: Արդարադատությունն անպայման գալու է իր ետեւից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031