Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանը որոշել է «դաստիարակել» լրագրողներին

Հոկտեմբեր 20,2014 16:51

Այսօր առավոտյան խորհրդարանի պատերը զարդարում էին սույն հիշեցումները:

Խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգից մեջբերումներն ուղղված են լրագրողներին եւ ամենայն հավանականությամբ դաստիարակչական նպատակ ունեն:

Հետեւելով նախագահ Սերժ Սարգսյանի`տարիներ առաջ շրջանառության մեջ դրած թեզին, որ երկրում գաղջ մթնոլորտի պատճառը լրագրողներն են, տարբեր տրամաչափի պաշտոնյաներն արդեն տեւական ժամանակ ջանք չեն խնայում դա ապացուցելու համար: Ամենաեռանդունը արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է, որը նոր պաշտոնում աչքի ընկավ հատկապես լրագրողներին «սանձելու» տարբեր նախաձեռնություններով: Դրանց`անհաջողությամբ պսակվելուց հետո, Հրայր Թովմասյանը գործին կցել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին:

Հետաքրքիր է, Արսեն Բաբայանը հանձնե՞ց իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետծառայողի պարտադիր քննությունը, թե՞…

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031