Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա 2 տեսակի արդարադատություն, մեկը՝ սովորական մահկանացուների, մյուսը՝ մեծահարուստների համար» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2014 16:20

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում Մարդու իրավունքների 2013-ի տարեկան զեկույցի մասին իր ելույթում ասաց. «Մարդու իրավունքների պաշտպանը 2013-ի ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար արարքների խախտումների մասին զեկույցում մանրամասն հաշվետվություն է ներկայացրել եւ առաջարկ ներկայացրել թերությունների վերացման նպատակով: Զեկույցում նշված խնդիրները կրում են խրոնիկ, կրկնվող բնույթ: Արդեն 6 տարի շարունակ Մարտի 1-ի հետ կապված իր մտավախությունները ներկայացրել է, սակայն, 2013-ին ՀՔԾ-ն չի ներկայացրել որեւէ տեղեկություն:

Ընդդիմությունն ուզում էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, բայց մերժվեց: Ո՞վ է հավատում, որ հնարավոր չէր բացահայտել Մարտի 1-ը: Դա պետք է վաղուց բացահայտվեր: Ամեն ինչ արվել եւ արվում է՝ Մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար: Մեր քաղաքացիները չեն վստահում դատական համակարգին,տեսնում են, որ ոմանք անձեռնմխելի են եւ նույնիսկ մարդասպանության համար չեն դատապարտվում: Երկրում կա երկու տեսակի արդարադատություն, մեկը՝ սովորական մահկանացուների, մյուսը՝ մեծահարուստների եւ իշխանավորների համար: Քաղաքական շարժառիթներով անարդար դատավճիռներ են կայացվում»:

Ըստ Ստեփան Դեմիրճյանի, դատավորների նկատմամբ հարուցվել է ընդամենը 3 կարգապահական վարույթ. «Ըստ զեկույցի, ձերբակալված եւ կալանավորված անձանց նկատմամբ բռնության 363 դեպքերից ընդամենը 3.4 տոկոսի դեպքում է քրգործ հարուցվել: Նախորդ զեկույցում էլ արձանագրված է, որ հարկային եւ մաքսային որոշ պաշտոնատար անձինք միաժամանակ ձեռնարկատիրական գործունությամբ են զբաղվել եւ առավելություն ստացել այլ տնտեսվարողների նկատմամբ: Կոռուպցիան ամենուր է, այդ թվում իշխանության բարձր օղակներում: Զեկույցում ՄԻՊ-ը անդրադարձել է նաեւ 2013-ի նախագահական ընտրություններին եւ առաջարկել, որ մատների թանաքոտումն օգտագործել՝ ընտրողների ստուգման համար»:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին՝ Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ անհրաժեշտ են իրական փոփոխություններ, ոչ թե արհեստական օրակարգեր:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031