Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն դեռ կասի իր «տղամարդու խոսքը»

Հոկտեմբեր 20,2014 16:05

Նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոփոխությունների իրականացման այն ուղղությունը, որն առաջարկում էր ՀՅԴ-ն, որդեգրված է հայեցակարգում: Այսօր այդ մասին, խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Դա արդեն մեզ հույս է տալիս, որ կարելի է աշխատել այդ հայեցակարգի վրա և աշխատել սահմանադրական փոփոխություններն իրականացնելու ուղղությամբ, կառավարման համակարգը փոխել դեպի խորհրդարանական համակարգ, որը հիմնական ուղղությունն է»,- ասաց նա:

Կոնկրետ դա այս հայեցակարգով ամրագրված է, բայց ՀՅԴ-ն ունի մոտեցումներ, որոնք լիարժեք արտացոլված չեն. «Այն պրոբլեմները, որոնք նշված են հայեցակարգում, մեզ համար ընդունելի են, բայց լուծումների արդյունավետության հետ կապված մենք հարցեր ունենք: Մենք հիմա մտածում ենք և աշխատում ենք ավելի արդյունավետ լուծումներ առաջարկենք վեր հանած հարցերին»: Բայց, ՀՅԴ-ում միանգամից չեն հուսահատվում. հիմա քաղաքական կոնսուլտացիաների փուլն է, հայեցակարգը կարող է փոփոխվել:Ուստի, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված իր գնահատականը ավելի ուշ կներկայացնի. «Հայեցակարգը անորոշ ուծումների իմաստով դաշտ է ստեղծում: Հստակ չի ասվում, թե Սահմանադրությունն ինչպե՞ս պետք է փոխվի, դա կերևա, երբ նախագիծը կներկայացվի: Հայեցակարգը հիմնադրույթներ են, ուղղություններն են և այդտեղ որոշակի անորոշություններ դեռևս պահպանված են: Մենք աշխատելու ենք, որ ուղղությունների մասով հասնենք լիարժեք համաձայնության»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031