Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակի պայքարն ազդել է ՀՀԿ-ի թիմի վրա. Գալուստ Սահակյանի խոստովանությունը

Հոկտեմբեր 20,2014 15:47

«Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ շարժում ճնշման գաղափարախոսություն պետք է ունենա: Պարզապես ժողովուրդը պետք է վստահի և այդ վստահության ձևերից մեկն էլ այն է, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պետք է վախեցած լինի, իրանք էլ ասեն՝ տես, ժողովուրդ, ինչքան են վախում, ուրեմն մենք ճշմարիտ ենք: Նրանք խառնիխուռն, ավելի շուտ ամբոխավարական տրամաբանությամբ արձանագրումներ են, քան իրականում կարող է լինել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Սերժ Սարգսյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների հարցում իր դիրքորոշումը կհայտնի փետրվար-մարտ ամիսներին, արդյոք սա եռյակի նախաձեռնած շարժման ճնշման հետևա՞նք է:

ԱԺ նախագահը նաեւ խոստովանեց` կոնկրետ իր և իր թիմի վրա այս պայքարը մեծ ազդեցություն ունեցավ, որովհետև այնտեղ ժողովուրդ էր կանգնած. «Բնականաբար, մենք նաև հաշվի ենք նստում, պարտավոր ենք լսել այդ ժողովրդի մոտեցումները: Իսկ այդ մոտեցումները մենք ամեն օր ենք լսում: Մենք ինքներս ենք ասում՝ արտագաղթ, կոռուպցիա, մենք ինքներս ենք մեր ինքնաքննադատը: Մի փոքր կոշտացրած ձևով ընդդիմադիրները սա ներկայացնում են հասարակությանը»:

Բայց, Գալուստ Սահակյանին հույսեր է ներշնչում այն, որ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը ընդամենն ասել է՝ իմ վիճակը վիճակ չէ. այլ բան չի ասել: Ուստի, ՀՀԿ-ն շարունակում է իր առաջնային խնդիրը համարել ժողովրդի վիճակի լավացումը: Ցավոք, ՀՀԿ-ի երազանքներն ու ցանկությունները շարունակում են չհամընկնել հնարավորությունների հետ:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝  եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ համախմբում չլինի, հնարավո՞ր է, որ իշխանությունները հետաձգեն սահմանադրական փոփոխությունները, Գալուստ Սահակյանը պատասխանեց` չի կարծում, որ համախմբում չլինի. «Հայաստանում երեք կուսակցություններ չեն, այն էլ այնպիսի կուսակցություններ, որոնք առանձին-առանձին տարբեր մեկնություններ ունեն: Մենք ունենք բավականին արտախորհրդարանական ուժեր, միայն Հանրապետական խմբակցությունում հինգ կուսակցությունների լիդերներ են նստած, ՀՅԴ-ն կարծես թե դրական քննարկում է: Քաղաքական ուժերի կոնսոլիդացիան ենթադրում է, թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորի ժողովուրդը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031