Այսօր «Ելակետ» ակումբում «ՋՋ լաբարաթորիզ» ընկերության համահիմնադիրներ Խաչատուր Գրիգորյանը եւ Արտաշես Թովմասյանն ասացին, այս տաքսի ծառայությունն ունի առավելություն. Ասենք՝ ծնողն իր երեխային տաքսիով մի տեղ է ուղարկում, կարող է հեռախոսով հետեւել` հասավ տեղ, թե` ոչ, եւ երբ պատվերն ավարտվում է, պատվիրատուն ծրագրի միջոցով տեղեկանում է:
Այս տաքսիները կարելի է պատվիրել նաեւ ինտերնետով: Ծրագրավորողներն ասացին, որ օգտատերերը կարող են անվճար ներբեռնել իրենց ստեղծած ծրագիրը, ընդ որում տաքսի մեքենաների վարորդներին էլ են անվճար տրամադրել ծրագիրը:
Ինչպես նշեցին ծրագրավորողները, պատվիրատուն պետք է գրանցվի, ապա մուտք գործելով համակարգ, կարող է պատվիրել տաքսի-մեքենա` առանց դիսպետչերին զանգելու, իհարկե պատվիրատուի GPS-ը պետք է անպայման միացված լինի, քանի որ GPS-ի միջոցով է համակարգը գտնում պատվիրատուի գտնվելու վայրը եւ ֆիքսում:
Հիշեցնենք, որ զարգացած երկրներում նման պրակտիկա վաղուց կա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ