Հոկտեմբերի 12-17-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում մասնակցում էր Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովին: Պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատվիրակության կազմում են եղել ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը եւ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:
Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով այցի արդյունքները, պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պատվիրակությունն արդյունավետ է աշխատել: Բացի քննարկումներից, հայկական պատվիրակության անդամները նաեւ երկկողմանի հանդիպումներ են ունեցել տարբեր պետությունների պաշտոնատար անձանց հետ: Մասնավորաբար, Գերմանիայի Բունդեսթագի նախագահի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի պաշտոնյաների հետ:
Ի դեպ, Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո, սա ԱԺ պատվիրակության առաջին այցն էր Եվրոպական երկիր: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ եվրոպացի գործընկերների վերաբերմունքը դրական է եղել: Բոլոր հանդիպումներում պատրաստակամություն է հայտնվել Հայաստանի հետ հարաբերությունները բազմակողմանի շարունակելու առումով:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Առաջարկ է եղել, որ հաջորդ հանդիպումը լինի Ադրբեջանում: Հեղինե Բիշարյանն ասաց, որ հայաստանցի պատվիրակները հաջողել են եվրոպացիներին համոզել, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որտեղ 166 խորհրդարանի պատվիրակները հավաքվեն: Արդյունքում, Ադրբեջանի պատվիրակները չեն մասնակցել միության հետագա աշխատանքներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ