Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը` Գագիկ Ծառուկյանի` նախագահ դառնալու հայտարարության մասին

Հոկտեմբեր 20,2014 15:17

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթաց չի սկսվել, որովհետև երեք քաղաքական ուժերն ընդհանրապես տարբեր մեկնաբանություններ ունեն և ներքաղաքական կյանքի, և սկզբունքների առումով: «Էս տասը տարի է՝ հայտարարություններ են անում, ի՞նչ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի արած այն հայտարարությանը, որ իրենք չեն զիջելու, եթե իշխանություններն ունեն ողջամիտ առաջարկություններ, թող ներկայացնեն: Ընդհանրապես, Գալուստ Սահակյանն արտառոց բան չի տեսնում այդ հայտարարության մեջ, գտնում է, որ ամեն մարդ էլ կարող է հայտարարություններ անել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մարդաշատ էր, չի՞ մտահոգում իրենց, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ավելին, ողջունում է. «Բայց ողջունում եմ ոչ թե այն առումով, որ ամենաբազմամարդն էր, որովհետև նախորդ հանրահավաքին հենց ՀԱԿ-ի մոտավորապես 5-6 հազար հոգի էր, հայտարարեցին 50 հազար: Էնպես որ, եթե սա 15-20 հազար են հայտարարում, ամենաբազմամարդը չէ: Այսինքն՝ ստացվել է քանակի վրա»: Աժ նախագահն ընդունում է՝ հասարակության մեջ կան խնդիրներ, և հասարակությունը հավաքվում է հանրահավաքին: Բայց, ըստ նրա, եթե եռյակը խոսում էր 100 հազարանոց հանրահավաքի մասին, առնվազն երեք անգամ ավելի մարդ պետք է հավաքվեր:

Հարցին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառել նախագահի թեկնածու դառնալու հարցը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, գոնե մտքում մտածում է ինչ-որ մի բան կդառնա՝ կամ նախագահ, կամ վարչապետ, կամ նախարար: Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որպեսզի ավելի շատ գիտությունը զարգանա, դա է հզորությունը»: Լրագրողներից մեկը նկատեց, որ Սուրիկ Խաչատրյանն ու Տարոն Մարգարյանն են ձգտում դառնալ գիտնական: ԱԺ նախագահը պատասխանեց. «Գիտնական չեն դառնում, գիտնական պաշտպանում են, նոր են դառնում»: Նա նշեց, որ ինքը միշտ հնարավորություն ունեցել է գիտնական դառնալու, բայց գտնում է, որ մարդը մեկ գործով պետք է զբաղվի՝ կամ գիտնական, կամ քաղաքական գործիչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031