Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը ունակ է մի քանի տարի դիմակայելու ԵՄ պատժամիջոցներին. DW

Հոկտեմբեր 20,2014 15:16

Ռուսաստանը կարող է մի քանի տարի դիմակայել Ուկրաինայի հակամարտության պատճառով իր նկատմամբ կիրառված Եվրամիության պատժամիջոցներին, այդ եզրակացությանն են եկել Գերմանիայի հետախուզական ծառայությունները, գրում է «Deutsche Welle»-ը` հղում անելով «Bild am Sonntag» թերթին:

Ըստ գերմանական հետախուզական «BND» ծառայության, այս պահին Ռուսաստանի դրամական պահուստները կազմում են 619 միլիարդ դոլար, որը այս տարվա պետական ծախսերի 162%-ն է: Արդյունքում Ռուսաստանը միայն այդ միջոցների շնորհիվ կարող է 20 ամիս գոյատևել: Հետախուզական ծառայությունից նշում են, որ Ռուսաստանի արտաքին պարտքի ցածր ցուցանիշի և նման պահուստների շնորհիվ, Ռուսաստանը կարող է 4 տարի դիմակայել ֆինանսական ճգնաժամը՝ առանց դեֆոլտ հայտարարելու:
«Reuters»-ը գրում է, որ մինչ այս համարվում էր, որ Ռուսաստանի դրամական պահուստները 455 միլիարդ դոլար է կազմում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031