Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչների գործով. «գործուղվածները» չեն աշխատել կարգադրիչ (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 20,2014 14:56

Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյան + 12 գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստին ծանուցագրեր էին ուղարկվել 30-ից ավելի վկաների, որոնց հավաստագրերը դեռ դատարանին չեն տրվել: Վկաներից Աշոտ Շահբազյանը դիմել էր դատարան, որ ինքը բարձրաստիճան սպայի վարորդ է, նրան պետք է տեղափոխի ԼՂՀ, ուստի խնդրել է իր նկատմամբ բերման որոշում չկայացնել:

R_7 R_6 R_5 R_3 R_2 R_1 R_8

Մեկ այլ վկա՝ Իլյա Աբելյանը դիմել էր, որ չի կարող նիստին մասնակցել, քանի որ ամուսնու տատիկի մահվան առաջին տարին է: Մեկ այլ վկա էլ դիմել էր, ասելով, թե անհայտ ժամանակով է մեկնում ԼՂՀ: Այսօր դատարան էր ներկայացել 3 վկա, որոնցից մեկը մեղադրյալ է՝ անջատված մասով: Մհեր Գեւորգյանը օգտվելով իր դատավարական իրավունքներից, ոչ միայն ցուցմունք չտվեց, այլեւ չպատասխանեց հարցերին:

Նա եղել է Կոտայքի մարզի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետը, ուստի հրապարակվեցին նրա նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, առերեսման արձանագրությունը, մասնավորապես՝ դատական դեպարտամենտի ստորաբաժանման պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի հետ առերեսման: Այս վկան հայտնել էր, որ իր ղեկավարի բանավոր ցուցումի հիման վրա իրենց ստորաբաժանումում «աշխատել են» մարդիկ եւ քննիչի այն հարցին, թե բավարա՞ր էր բանավոր ցուցումը, գրավոր հրաման չե՞ք ունեցել, նա պատասխանել էր, որ կատարել է իր ղեկավարի ցուցումը, քանի որ նա ասել էր, որ Երեւան քաղաքում են գործուղված եւ այնտեղ են իրականացնում ծառայություն:

Նրանք 2-3 անձ են եղել: Ի դեպ, այդ «գործուղվածների» ցուցակի մեջ էին նաեւ այսօր դատարան ներկայացած վկաներ Արայիկ Հակոբյանը եւ Խորեն Քալաջյանը: Նրանք ոչինչ չավելացրին, քանի որ ի սկզբանե հայտարարեցին, որ չգիտեն, թե ինչի համար են հրավիրվել դատարան, իսկ երբ «հիշեցին», ապա այդ ժամանակ պարզ դարձավ, որ իրենք դիմում են տվել՝ աշխատանքի հետ կապված, սակայն չեն իմացել ինչ է կատարվել իրենց դիմումի հետ, չեն ստացել բանկային քարտ, հետագայում տեղեկացել են, որ «աշխատել» են դատական կարգադրիչ: Վկաներից մեկն ասաց, որ երկու տարի հետո երբ գնացել է Գեղամ Գրիգորյանի մոտ, նա ասել էր, որ գրի ազատման դիմում, վերջինս զարմանքով հարցրել էր՝ «խի՞, աշխատո՞ւմ եմ», ապա վերստին դիմում էր գրել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսինե Գրիգորյան says:

    Հարգելիս,վկաների ցուցմունքները հրապարակելիս ավելի ուշադիր պետք է լինել,մասնավորապես,Ձեր կողմից մեջբերված վերջին վկայի ցուցմունքնրի մեջ ընդհանրապես չի հնչել Գեղամ Գրիգորյանի անունը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031