Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավանդ «Տոնական»` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

Հոկտեմբեր 20,2014 14:50

Հաշվի առնելով իր հաճախորդների պահանջարկը, Յունիբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ավանդ «Տոնական»: Գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար: Դրանով իսկ բանկն առաջարկում է բարձր եկամտաբերություն անգամ կարճ ժամանակահատվածի համար: ԱՄՆ դոլարի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 8% տարեկան:

Բոլոր ավանդատուներին բանկն անվճար տրամադրում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների «Մագնիս» ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչեր:

«Իր եկամտաբերության շնորհիվ «Տոնական» ավանդը մեծ պահանջարկ է վայելում հաճախորդների մոտ: Այդ կերպ մենք հնարավորություն տվեցինք մեր հաճախորդներին գումարը ներդնել կարճ ժամանակահատվածով և ստանալ բարձր տոկոսադրույք` 14% տարեկան երեք ամիս ժամկետի դեպքում:

Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին արդյունավետ կառավարելու, առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 79.5 մլրդ դրամը», – ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031