Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արեւմտահայերը նախաձեռնում են պահանջագիր ներկայացնել Թուրքիայի իշխանությանը

Հոկտեմբեր 20,2014 14:33

«Մենք՝ արեւմտահայերս, այսուհետեւ ստիպված ենք հասկանալ, գիտակցել, որ ունենք իրավական առումով անքննարկելի, անշրջելի իրավունքներ, որոնց հետ հաշվի պետք է նստեն Թուրքիան եւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա դաշնակից բոլոր պետությունները»,- այսօր արեւմտահայերի հավաքին ասաց Արեւմտահայերի ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանը:

Ըստ նրա, արեւմտահայերի իրավունքները իրավական առումով հստակ են.«Այսինքն, ուժի մեջ են այնքան ժամանակ, որքան կա հայցվոր կողմ, իսկ այդ կողմը կա, այդ կողմը արեւմտահայությունն է»:

Նրա խոսքով, արեւմտահայերի առաջիկա 4-րդ համագումարին պետք է քվեարկվի արեւմտահայերի ազգային համագումարի իրավաքաղաքական պահանջագիրը Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար. «Չորրորդ համագումարը պետք է լինի նաեւ կոչ թուրքաբնակ բոլոր ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը, համաշխարհային հանրությանը, որ նրանք հստակ եւ տեսանելի նախաձեռնություններ ունենան արեւմտահայերի ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031