Լրահոս
Օրվա լրահոսը

Պրիմա պարուհին ստիպված էր հեռանալ

Հոկտեմբեր 20,2014 16:00

Նախօրեին ՀՀ վաստակավոր արտիստուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Ժակլին Սարխոշյանը մեկնեց արտագնա աշխատանքի:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների՝ պատճառը սոցիալական է. շուրջ 10 տարի
արվեստագետը վարձով է բնակվում:

Մեզ հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը չնշեց, թե որ երկիր է մեկնում եւ ինչքան ժամանակով, միայն խնդրեց երախտիքի խոսքեր փոխանցել իր արվեստի երկրպագուներին՝ հավաստիացնելով, թե առանց նրանց սիրո դեռ չի պատկերացնում ստեղծագործական հետագա գործունեությունը:

Քաղաքապետարանի կողմից ողջունելի ձեռնարկ է կրթության, գիտության, արվեստի եւ մշակույթի ճանաչված որոշ կարիքավոր գործիչների բնակարաններ նվիրելը: Այս տարի էլ բացառություն չէր:

Գուցե քաղաքապետարան ներկայացրած Ազգային օպերային թատրոնի՝ բնակարանի կարիք ունեցող առաջատար արտիստների ցուցակից սպրդե՞լ էր պրիմա պարուհու անունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ախր էդ արվեստագետներն էլ շատ,շատ,շաաաաաաաաաաաաաաաաաատ շատացան,օրինակ՝ շանը քար քցես,կգնա կկպնի կոմպոզիտորին…էնքան շատացան որ,հանճարեղ ազգ՝ ով մի երգ երգեց, հետո անպայման մի երգ էլ պիտի հորինի ու միանգամից դառնա կոմպոզիտոր:Էս խեղճ պետությունը որ մեկին հասցնի տուն տեղ տա:Հա,իսկ ամենակարեւորը,էս նոր կոմպոզիտորները, պարող մարող,արտասանող,դերասան ու արվեստի այլ բնագավառի նորելուկ հանճարներ, բանի տեղ դնո՞մ են էն հներին:չէ հա:Ախր էդ հները սու փուս իրենց «մի բուռ»աշխատավարձով իրենց համեստ գործն էին անում,ազգի մշակույթը հարստացնում:Իսկ էս նորերը՞.Ինձ համար զարհուրելի երազ կլիներ,եթե Ռաիսա Մկրտչյանը ոտքը հաներ դներ սեղանին…վայ մամա ջան.:լավ,չշեղվեմ: Ժակլին ջան,սիրելիս«ըմբռնումով մոտեցիր»:Արվեստագետները շատացել են,պետությունը չի հասցնում բոլորի կարիքները հոգա:Գոնե մի տաս տարի էլ սպասեիր,հա՞…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031