Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի արձագանքն ու «ՀՀԿ-ի խաղը»

Հոկտեմբեր 20,2014 13:31

Ընդդիմության դերի բարձրացում. Օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալ լինի ընդդիմությունից. սա ՀՀ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի առաջարկություններից մեկն է: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ արդեն ստացվել է «Միջազգային Ժողովրդավարության իրավունք» կառույցի եզրակացությունը: Ռաֆիկ Պետրոսյանի բնորոշմամբ՝ «Այն լավատեսորեն է հնչում»: Բայց կառույցը նշել է որոշ խնդիրներ, որոնք ՍԴ բարեփոխումների նախագծի մեջ ներառված չեն: Օրինակ՝ առաջարկվում է, որ միջազգային կազմակերպությունների միանալուց կամ անջատվելուց ուղղակիորեն ՍԴ-ով սահմանվի հանրաքվեի պարտադիր անցկացումը: ՀՀԿ-ականի փոխանցմամբ՝ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են երկրի կառավարման բարելավմանը: Այս առիթով նա հավելեց. «Միանձնյա իշխանություն է մեզ մոտ ձևավորված, չգիտեմ ով ինչ նպատակ է հետապնդում, սակայն այս բարեփոխումների նպատակն է երկրում բարելավել կառավարման համակարգը և իշխանությունը կենտրոնացնել ոչ թե մի մարդու ձեռքում, այլ կոլեգիալ մարմնի՝ ԱԺ-ի, որի մեջ մտնում է նաև ընդդիմությունը»:

Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը հասկացնում է, որ քաղաքական համաձայնություն պետք է լինի, լայնորեն քննարկվեն այս հարցերը, քանի որ առանց դրա երբեք չեք կարող իրականացնել այս բարեփոխումները: Նա նշեց. «Նախագահը պատասխանատվություն չի կրում կառավարության աշխատանքի համար, որովհետև Սահմանադրությամբ դա նախատեսված չէ: Ցանկություն կա իշխանություններն այնպես բաժանել, որ բացասական երևույթները կառավարման ոլորտից դուրս մղվեն և կառավարումը բարելավվի»:

Ըստ նրա՝ «թեև այս բարեփոխումների ընդունման հաջորդ օրը քաղաքացիներն իրենց վրա փոփոխություն չեն զգա, սակայն որոշ ժամանակ անց, երբ կարգ ու կանոն կհաստատվի, պատասխանատվություն կսահմանվի պարտավորությունների չկատարման համար, իրենց մաշկ վրա կզգան»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ վերոնշյալ առաջարկները նախկինում հնչել են, ինչին ՀՀԿ-ն կողմ չի եղել: Նա նշեց, որ խորհրդարանական կառավարման կողմնակից է եղել դեռևս 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ և այսօր էլ դրա ջատագովն է: Բայց նաև շեշտեց. «Խորհրդարանական կառավարման համակարգին կողմ լինելն ամենևին չի նշանակում կողմ լինել սահմանադրական ցանկացած բարեփոխման»: Ըստ նրա՝ միայն ներկա Սահմանադրությունը բավարար է՝ դատական անկախություն չունենալու համար: Նա հիշեցրեց, թե քանի որ նախկինում ՀՀԿ-ն դրական չի արձագանքել այս առաջարկներին, հարց է առաջանում «սա խա՞ղ է, թե՞ ուղղակի ուշքի են եկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031