Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, նա իրավունք չունի ՀՀ նախագահ կոչվելու» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2014 13:29

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց Շանթ Հարությունյանի դատավճռի մասին հայտարարություն անել: Նա ասաց, որ այդ դատավճիռը կայացվել է ուրբաթ երեկոյան՝ ոչ աշխատանքային ժամին. «Այդ դատավճիռը փաստեց, որ ՀՀ-ում նորից կան քաղաքական հայացքների համար դատապարտված անձինք»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ներողություն խնդրեց եւ արդեն սովորական դարձած իր քայլին դիմեց՝ անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը՝ ասելով, որ նրա հայտարարությունը օրակարգի մասին չէ, կա հայտարարությունների ժամ:

Զարուհի Փոստանջյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. «Ինչպե՞ս օրակարգի հետ կապ չունի Շանթ Հարությունյանի դատապարտումը եւ Սերժ Սարգսյանի նախապես հայտարարած կարծիքը, ուղղորդումը դատարանին, որ արդեն իսկ տեղի է ունեցել հանցագործություն եւ հանցագործներ են նրանք, այլ ոչ թե քաղբանտարկյալներ,իսկ հանցագործները պետք է դատապարտված լինեն եւ գտնվեն բանտախցում: Ինչպե՞ս կբացատրեք, որ այսօր օրակարգում ներառված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, Սերժ Սարգսյանը՝ ձեր ղեկավարը հայտարարություն է արել մինչեւ դատավճիռը արձակելը: Ինչո՞ւ եք խուսափում այս հարցերին պատասխանել, ինչո՞ւ եք խոչընդոտում պատգամավորի՝ կարծիք արտահայտելուն:

Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Օրակարգը քննարկելիս այն հարցերն ենք քննարկում, որոնք ընդգրկվելու են օրակարգում: Նախ, Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, այդ դեպքում նաեւ ձեր նախագահն է եւ Հայաստանի քաղաքացիների նախագահն է: Բազմաթիվ հնարավորություններ ունեք նման հարցերը քննարկելու, բայց ոչ օրակարգի հաստատման շրջանակներում»:

Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց. «Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է, ոչ թե ՀՀ նախագահը, նա իրավունք չունի ՀՀ նախագահ կոչվելու»:
Այստեղ արդեն Զարուհի Փոստանջյանի խոսափողը նորից անջատեցին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բացատրեց իր քայլը. «Սիրելիս, իմ ուշքը չի գնում ձեր միկրոֆոնն անջատել, բայց դուք էլ բարի եղեք խոսել պառլամենտական բառապաշարով եւ կոռեկտ արտահայտվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Տեսանյութերը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031