Արդեն վեցերորդ անգամ Երևանում անցկացվելու է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որն այս անգամ կմեկնարկի հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 31-ը։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակներում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ և ոլորտի անվանի ներկայացուցիչներ, անցկացվելու են վարպետության դասեր:
Սիրելի ընկերներ, «ՌեԱնիմանիա» -ն փառատոնի շրջանակներում հանդես է գալիս բարեգործական նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 10-ը դուք հնարավորություն ունեք միանալու նախաձեռնությանը՝ պատվիրելով փառատոնի ազդագրով շապիկներ ու բաժակներ և նվիրատվություն կատարելով:
Շապիկների ու բաժակների նվազագույն արժեքն է`
սպիտակ շապիկներ՝ 5000 դրամ,
սև շապիկներ՝ 6000 դրամ,
բաժակներ՝ 4000 դրամ:
Կարդացեք նաև
Ստացված գումարը «ՀԱԼԷՊ» Հայրենակցական Բարեսիրական Հասարակական Կազմակերպութան միջոցով կփոխանցվի սիրիահայ անապահով ընտանիքներին:
Հատուկ շնորհակալություն “Digitex” textile digital printing ընկերությանը աջակցության համար, հանձին՝ Քրիստ Շառոյանի:
Պատվերների համար զանգահարել 055 57 59 00 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Փառատոնն այս տարի անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Վարչապետի հովանու ներքո:
ՌեԱնիմանիա Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։
«ՌեԱնիմանիա» կինոփառատոնի
հասարակայնության հետ կապերի
պատասխանատու
Գայանե Հովհաննիսյան