Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյան. Քննիչների աշխատանքի պատճառով բռնաբարված աղջիկը հայտնվել է հոգեբուժարանում

Հոկտեմբեր 20,2014 12:29

«Քննիչները ջանք չեն խնայել աղջկա կյանքը դժոխքի վերածելու համար»,- այսօր՝ հոկտեմբերի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ տուժող հանդիսացող աղջիկը ծանոթացել է տղայի հետ համացանցի միջոցով, մի քանի հանդիպում հետո տղան ծեծում է աղջկան, հանում է շորերը, եւ նրան այդպես նկարում: Այնուհետեւ՝ տղան, սպառնալով աղջկան նկարները ներբեռնել սոցիալական ցանցերում, գումար է պահանջել: Աղջիկն էլ դիմել է իրավապահ մարմիններին:

Նրա խոսքերով՝ քննիչների աշխատանքի պատճառով այդ աղջիկը քսան օր բուժում է ստացել հոգեբուժարանում: Քննության արդյունքում աղջիկը զրկվել է նաեւ համալսարանում ավագությունից եւ իր կրթաթոշակից: Վահան Մարտիրոսյան ասաց, որ գործը վարել են երեք քննիչ, որոնցից առաջինը կապ է ունեցել տղայի հետ եւ դրա մասին փաստել են կարճ հաղորդագրությունները, սակայն Վերաքննիչ դատարանը անտեսել է այդ փաստերը. «Վերաքննիչ դատարանը գրեց՝ մածունը սեւ է»:

Նա հավելեց, որ երեսուն հոգու կողմից ստորագրված նամակ փոխանցելու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով գործի վերաքննությունը. «Երեք հատորանոց գործում այնքան ապացույց կա, որ տղան արդեն պետք է ազատազրկության մեջ գտնվեր, այլ ոչ թե կնոջ հետ փախներ Ֆրանսիա: Դեռեւս բռնաբարությունը նման մակարդակով չի կոծկվել»:

Edvard ZorikyanԵրգահան Էդուարդ Զորիկյանը նկատեց, որ հայ հասարակությունը հայտնվել է մի այնպիսի վիճակում, երբ ազնիվ մարդիկ տուժողների դերում են հայտնվում, որոշ դեպքերում պատժվում են, որոշ դեպքերում գործը կարճվում է. «Արդեն սա դառնում է օրինաչափության նման մի բան, այս ամեն ինչը փաստացի վկայում է, որ վերնախավը, լինելով հանցագործ, ցանկանում է արդարացնել հանցագործներին, եւ միշտ տուժողի կարգավիճակում են լինում հասարակ մարդիկ, որոնք այս պետության քաղաքացիներ են: Իսկ իրենք ցանկացած պետությունում լինելու են հանցագործներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031