Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԱԿ-ը հրապարակել է 2014թ.-ի 3-րդ եռամսյակի Սև ցուցակը՝ Գորիկ Հակոբյան, Սամվել Բալասանյան եւ այլք

Հոկտեմբեր 20,2014 12:15

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2014թ.-ի 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) ընթացքում:

• Պարոն Արամ Դանիելյան- Հրազդանի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հրազդանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Հրազդանի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

• Պարոն Գագիկ Մուրադյան- Արտաշատի քաղաքապետ
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արտաշատի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Արտաշատի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

• Պարոն Սամվել Բալասանյան-Գյումրիի քաղաքապետ
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գյումրիի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

• Պարոն Գորիկ Հակոբյան – ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է ծառայության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել ծառայության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր ԱԱԾ-ի [email protected] հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել:

• Պարոն Արտյոմ Մովսեսյան – ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է վարչության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել վարչության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր վարչության [email protected] հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Վարչությունը հարցմանը չի պատասխանել:

ՏԱ ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաները
• Պարոն Միհրան Պողոսյան – ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
2014թ.-ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներով դիմել էր ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` մի հարցմամբ խնդրելով տեղեկություններ հարկադիր կարգով բռնագանձման ենթակա գումարների վերաբերյալ, մյուսով` տեղեկություններ հարկադիր կատարման վարույթի վերաբերյալ: ԴԱՀԿ-ն ԻԱԿ-ի մի հարցմանը պատասխանել է հարցումն ուղարկելուց 15 օր, իսկ մյուսին` 1 ամիս 5 օր հետո: և

• Պարոն Գուրգեն Մարտիրոսյան – Գավառի քաղաքապետ
2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գավառի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գավառի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 16 օր անց:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031