Ունայն է, սուտ է ու դատարկություն,
Գաղջ ուժն է եկել և դարձել իշխան,
Այրում է դաշտը, սարքում ավերակ,
Արդ մերկ է արքան, իսկ գահը՝ թափուր:
Թմբիր է նստած ամեն օջախում,
Այն փոխանցվել է բոլորի հոգուն,
Արդ, կուրացել է մեր հոգու աչքը,
Ունայն է դարձել մեր ապրած կյանքը:
Մարդիկ նման են պաղ արձանների.
Միթե±, Մեծ Տերն է այսպես կամենում,
Որ մենք՝ փորձության ճանապարհներին,
Մաքրենք մեղքերը, խոնարհվենք իրեն:
Ունենք ոգու սով, շատ այրեր՝ անտուն,
Մեզ՝ միաձուլված անկարողություն,
Թվում է, մի բան պակաս է օդում,
Կարծես տանում ենք կոտորած՝ ոգու:
Կարդացեք նաև
Եթե ամեն ինչ այսպես ընթանա,
Մայր հողը առանց ջրվոր կմնա,
Կզրկվենք հողից, հույսից, հավատից,
Հոգին կանջատվի մեղավոր մարմնից:
Իսկ ու±ր չքացան սուրբ արժեքները,
Որ սնում էին մեր հոգիները,
Կանաչով պատում ցամքած արտերը,
Ու մեղմ ամոքում դալուկ վշտերը:
Այնքան փխրուն են արժեքներն այսօր,
Որ թեթև ցավից գերի են դառնում,
Ոճրագործների սարսափն օրեօր,
Բյուր արժեքները մոխրի է փոխում:
Արժեքն անմահ է, մենք մահկանացու,
Մեր ապրած կյանքը սա է ուսուցում,
Կյանքը ունայն է, բիրտ ու մահացու,
Եթե ապրում ենք՝ արժեքն ուրանում:
Ափսոս՝ արժեքի լեզուն չգիտենք,
Այն անշունչ, անդեմ իր է մեզ թվում,
Եթե հոգին ենք հանգիստ տրորում,
Ուր մնաց՝ նրան պահապան լինենք:
Ամեն մի արժեք հազար կյանք արժե,
Եվ արժե ապրել՝ հանուն արժեքի,
Եթե ունայն է դաշտն արժեքների,
Մեռնելն՝ ապրելուց ավելին արժե…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ