Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ու ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ֆինանսավորմամբ Հառիճի վանական համալիրի բակում անցկացվեց հոգևոր երաժշտության փառատոն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին ու հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան 145-ամյակին: Այստեղ է երկար տարիներ ստեղծագործել Կոմիտասը` 1904 թվականին հենց Հառիճում ստեղծելով առաջին մեծ երգչախումբը:
Վարդապետին մեծարելուց, նրա ստեղծագործություններից շատերը կատարելուց հետո, մասնակիցները անակնկալի բերեցին Արթիկի թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ Մանուկյանին:
Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը, ամփոփելով փառատոնը ու մեկ անգամ ևս հիշեցնելով կազմակերպիչների անունները, հայտնեց, որ միջոցառման կազմակերպմանը աջակցել է նաև Արթիկի թեմը և այսօր թեմի առաջնորդի ծնունդն է: Հովակիմ Սրբազանը անկանկալի եկավ, այդ վայրկյանին նրան մոտեցավ Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, փաթաթվեց Սրբազանին, համբուրեց ու շնորհավորեց նրան: Փառատոնի մասնակիցները սկսեցին երգել «Happy birthday to you», այնուհետ երգչախմբերի անդամները լուսանկարվեցին նրա հետ: Նշենք, որ այսօր լրացավ Սրբազանի 38-ամյակը:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շնորհավոր տարեդարձ Վարդապետ, Աստված ձեզ առաջնորդ և օգնական: