Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ». Դալար գյուղի 17/1 ընտրատեղամասի մոտ մշտապես  կողմնակի անձինք են կանգնած

Հոկտեմբեր 19,2014 22:32

Ըստ կազմակերպության՝ ամենաշատ ահազանգեր ստացվել են Դալար գյուղի 17/1 ընտրատեղամասից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը իր կայքում տեղադրել է հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում իր դիտորդների արձանագրած ընտրախախտումները:

Ըստ կայքի՝ ամենաշատ ահազանգերը ստացվել են Արարատի մարզի Դալար գյուղի 17/1 ընտրատեղամասից, որտեղ առաջադրված են Հանրապետական կուսակցության 2 անդամներ Գագիկ Ալեքսանյանը ու Արթուր Գրիգորյանը եւ անկուսակցական Աշոտ Եղիազարյանը: Այնուհետեւ՝ մեծ թվով ահազանգեր եղել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 24/4 ընտրատեղամասում, այնտեղ էլ առաջադրված են եղել Հանրապետական կուսակցության անդամներ Կարո Գեւորգյանը ու Ռուբեն Զուլոյանը եւ անկուսակցական Սպարտակ Գորանցյանը: Նշենք՝ Ներքին Գետաշենի 24/1, 24/3 եւ Դալարի 17/2 ընտրատեղամասերը եւս այդ ցանկում են:

Ներքին Գետաշեն գյուղի 24/4 ընտրատեղամասում դիտորդները գրանցել են կուտակման դեպքեր՝ նշելով, որ կուտակված մարդկանց թիվն հասել է 19-ի, սակայն հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ցանկացել անել եւ միայն տեղամասում գտնվող մարդկանց հաշվելուց հետո է ոստիկան կանչել: Նույն ընտրատեղամասում նաեւ գրանցվել են ընտրողների փոխադրման եւ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր: 24/1 տեղամասում էլ բազմակի քվեարկության, ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրվել:

Ընտրողների կուտակման դեպքեր են գրանցել նաեւ Դալարի 17/1 եւ Շիրակի մարզի Արեւիկ գյուղի 35/1 ընտրատեղամասում: Կայքում նշված է, որ 17/1 ընտրատեղամասի մոտ մշտապես կողմնակի անձինք են կանգնած:

Կայքում կա նաեւ արդյունքների ամփոփման ընթացքում արձանագրված խախտում, որը գրանցվել է Ներքին Գետաշեն գյուղի 24/3 ընտրատեղամասում. «Քվեաթերթիկի հաշվարկներին ներկա են միեւնույն թեկնածուի երկուական վստահված անձինք: Դիտորդները դիմել են հանձնաժողովի նախագահին, որը ոչինչ չի ձեռնարկել՝ ասելով՝ «ոչինչ»»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031