Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր երաժշտության փառատոն` հանրապետականների  փողերով (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2014 22:05

Այսօր Շիրակի մարզի Հառիճի վանական համալիրի բակում կիրակնօրյա պատարագից հետո  առաջին անգամ հանրապետությունում կազմակերպվեց հոգևոր երաժշտության մարզային փառատոն, որին մասնակցում էին Գյումրիի, Արթիկի, Ազատանի ու տարբեր համայքների մանկական երգչախմբեր ու անհատ կատարողներ:

paraton harichumՄասնակիցները թվով 300 հոգի էին: Փառատոնը նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին, անմեղ զոհերի հիշատակին ու  հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան  145-ամյակին:

Փառատոնի անցկացման համար Հառիճի վանական համալիրը պատահական չէր ընտրված, այստեղ ստեղծագործել է Կոմիտասը: Երգահանին մեծարեցին նրա ստեղծագործությունները հնչեցնելով:

Կոմիտասը, 1905 թվականին հիվանդանալով  տենդով, եկել է Հառիճավանք ապաքինվելու ու այստեղ գրի է առել 34 նոր երգ: Նույնիսկ ասում են, որ Կոմիտասը Հառիճում է ձևավորվել առաջին մեծ երգչախումբը:

ergchaxumb harich

Նշենք, որ չնայած փառատոնը  իր ձևով եզակի էր, սակայն այն տեղ-տեղ Հանրապետական  կուսակցության քարոզարշավն էր  հիշեցնում. մի քանի անգամ շեշտվեց, որ այն կազմակերպվել է  Հանրապետական կուսակցության  Շիրակի մարզային կառույցի կողմից, որն անընդհատ նախաձեռնում է մարզային խոշոր միջոցառումներ:    ՀՀԿ-ի ֆինանսավորմամբ այս փառատոնը կազմակերպել էր Շիրակի մարզպետարանը, «Արվեստը հանուն խաղաղության» և «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները:

IMG_4079

Փառատոնի  վերջում Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի  ղեկավար Սահակ Մինասյանը խոստացավ հետայսու այն դարձնել ավանդական ու համահանրապետական. ամեն տարվա հոկտեմբերին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել գեղատեսիլ Հառիճի վանքում:

Ի դեպ, փառատոնի ժամանակ սկսեց անձրև տեղալ, աննկարագրելի ցուրտ եղանակ էր, մասնակիցներ երեխաները ցրտից դողում էին,  սակայն ամեն ինչ արեցին այն բարձր մակարդակով անցկացնելու, Կոմիտաս Վարդապետին ըստ արժանվույն մեծարելու ու եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստինե says:

    Շտկեմ Ձեզ ասելով. որ անձրև չէր տեղացել ու բացի երեխաներից բոլորս էլ մրսում էինք… բնական է տարվա այս եղանակին միշտ էլ սառը քամի է լինում Հառիճավանքում…. իսկ Հայ Հոգևոր Երգերի Մարզային Փառատոնը ՀՀԿ-ի քարոզարշավի հետ բացարձակ կապ չունի !!!! Կարծում եմ պետք է վերանայեք տվյալ Փառատոնի մասին Ձեր մեկնաբանությունը:

    Քրիստինե Շերոյան
    Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ հիմնադիր անդամ և գործադիր տնօրեն

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031