Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է Զագրեբում, որտեղ կայանալու է Եվրոպայի առաջնությունը:
Ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Խորվաթիայում Հայաստանից պայքարի մեջ են մտնելու ինը բռնցքամարտիկներ. 49 կգ՝ Ալեն Դանիելյան, 52՝ Դավիթ Ասատրյան, 56՝ Սպարտակ Թամարյան, 60՝ Ժորա Համազարյան, 64՝ Արարատ Գյուլբանգյան, 69՝ Տիգրան Մելքոնյան, 75՝ Արմեն Մինասյան, 91՝ Սերյոժա Հակոբյան եւ +91 կգ քաշային կարգ՝ Գնել Մուրադյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Armboxing-ի:
Կարդացեք նաև