Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխել դիտանկյունը

Հոկտեմբեր 19,2014 09:27

Իմ բարեկամ Վահրամ քահանա Մելիքյանը մի շատ հետաքրքիր գիրք է գրել, որը կոչվում է «Օրվա խորհուրդը. Մեծ պահքի ամենօրյա խորհրդածություններ»: Գրքում կան բազմաթիվ մեջբերումներ Աստվածաշնչից, այլ աստվածաբանական գրքերից, առակներ: Դրանցից մեկն այս պահիս ինձ առավել արդիական թվաց: Իմ խոսքերով վերաշարադրեմ:

Մշտապես տրտնջացող մարդուն Տերը տանում է ծովեզր՝ կյանքից բողոքելու մեղքի ճիրաններից ազատելու համար: Դեպի ծով տանելու ճանապարհին  ավազի վրա կային ոտնահետքեր, որոնք խորհրդանշում են Տիրոջ եւ դժգոհ մարդու անցած ճանապարհը: Ավազին մերթ մի հոգու, մերթ երկու հոգու հետքեր են: «Ահա տեսնո՞ւմ ես, – նորից տրտնջում է մարդը, – ինչ-որ պահերի դու ինձ մենակ ես թողել»: «Ոչ, – պատասխանում է Տերը, – դրանք իմ հետքերն են, այդ մասերում  ես քեզ գրկած եմ տարել»:

Այդ առակը («Հարանց վարք» գրքից), հավանաբար, ունի բազմաթիվ իմաստներ, որոնցից մեկը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. մշտապես տրտնջալուց խուսափելու համար անհրաժեշտ է փոխել դիտանկյունը՝ ռակուրսը, եւ այդ դեպքում փաստերը կստանան բոլորովին այլ, երբեմն ճիշտ հակառակ մեկնաբանություն, իսկ դիտանկյան փոփոխությունը նոր ճանապարհներ, նոր դռներ կբացի: Իմ կարծիքով, նույնի մասին գրում է նշանավոր բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին.

Да.

Лучше поклоняться данности

с короткими ее дорогами,

которые потом

до странности

покажутся тебе

широкими,

покажутся большими,

пыльными,

усеянными компромиссами,

покажутся большими крыльями,

покажутся большими птицами.

(Ցավոք, համարժեք հայերեն թարմանություն չգտա):

Նրանք, ովքեր երբեւէ փորձել են որեւէ խնդիր լուծել (օրինակ, ինձ նման տեքստ են գրում), հաստատ հանդիպել են «փակուղային» իրավիճակի՝ չի ստացվում եւ վերջ: Այս դեպքում իմաստ ունի փոխելու դիտակետը, մոտեցումը, ռակուրսը, որի հետեւանքով թերեւս հնարավոր կլինի անցնել առաջ: Նույնը՝ մարդը, որն անընդհատ բողոքում է այն թեմայով, թե ինչ նա չունի: Գուցե երբեմն իմաստ ունի մտածել  ունեցածի՞  մասին: Կամ ազգը, որը մշտապես հաշվառում է իր պարտություններն ու կոտորածները: Հավանաբար, կարելի է հաշվառել նաեւ ձեռբերումները:  Նույն մեխանիզմը գործում է նաեւ հասարակական խնդիրների լուծման պարագայում: Խոսքը ոչ թե «իշխանություն-ընդդիմություն» տաղտկտալի վեճի մասին է, որի ռակուրսը 20 տարուց ավելի է՝ չի փոխվում: Խոսքն այդ համակարգից դուրս հնչող առաջարկների մասին է: Կարծում եմ, ռակուրսը փոխելու համար մենք՝ հայերս, ինչ-որ նախապաշարումներից, ինչ-ոչ կարծրատիպերից պետք է հրաժարվենք: Դա, ենթադրում եմ, ցավոտ գործընթաց է լինելու: Որո՞նք են այդ կարծրատիպերն ու նախապաշարումները՝ մեկ ուրիշ անգամ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Narek says:

    Խոհեր նկուղից` պադվալից

  2. Narek says:

    Ես մեկնաբանություններում մի անգամ գրել եմ, մեկ էլ կասեմ` հասարակությունը Հայաստանում քաղաքական գործընթացների վրա չի ներգործում, կրավորական վիճակում է: Եթե մեկը քաղաքական մեկնաբանությունների ոլորտում է զբաղվում, բնական է, որ նույն թեմայով հետաքրքրվածները ավելի շատ կլինեն, քան ընդհանրապես. Բայց. մեր երկրում մարդիկ չեն զբաղվում քաղաքականությամբ. որևէ օլիգարխի կամ պաշտոնյայի պասիվ սպասարկուն լինելը մարդկանց ակտիվիստ չի դարձնում: Մարդկանց մեծամասնությունը «տաղտկալի վեճերը» չի էլ քննարկում, չի էլ բողոքում. ու հիմա այսքան սրճարան, այսքան սերիալ, բրենդային խանութ, «ոչխորհրդայինդասավորությամբսենյակներով» նոր վերանորոգվող բնակարաններ (Երևանում նույնիսկ շուն պահողներն են շատացել) ունեցող միջավայրում «համակարգից դուրս» առաջարկները կարծես քիչ չեն. բայց էդ ամբողջը մի..- նավ չի, չէ..- տապանում է գտնվում:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Սա ոչ թե ինչ որ մի հերթական հոդված է, այլ մի իսկական ռումբ՝ նետված գաղջ մթնոլորտի գլխին: Ըստ հեղինակի՝ մակրոտնտեսական ցուցանիշները, ժողովրդագրական դինամիկ պատկերը, մարդկանց հոգում կուտակված զայրույթն ու զզվանքը հարաբերական են և, թերևս, կախված են նրանից, թե մարդն առավոտյան որ ոտքից ի վեր կենում, աջի՞ց, թե՝ ձախից, ինչն էլ իր հերթին կախված է, բնականաբար, մահճակալի դիրքից: Ճիշտ են ասել մեծերը. հանճարեղությունը պարզությա՛ն մեջ է, բավական է մահճակալը ձեր ձախ ոտքի կողմից ընդհուպ մոտեցնեք ձեզ բաժին հասած չորս պատերից մեկին, և ձեր երջանիկ առօրյան ապահովված է, էլ ի՞նչ իշխանություն, ի՞նչ ընդդիմություն, կամ էլ թե իշխանափոխություն, գրողի ծոցը… մենք արդեն երջանիկ ենք, ու վերջ:
    Բայց մինչև մահճակալիս դիրքը փոխելը ուզում եմ հարց տալ հեղինակին.
    -По чем опиум для народа?

  4. Հրանտ Պապիկյան says:

    Արամ ջան, փաստորեն ընթերցողները քեզ պատասխանեցին՝ Չէ, պիտի տառապենք…)))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031