Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավճիռը «հեղափոխությունն օրորոցում» խեղդելու տրամաբանության մեջ էր

Հոկտեմբեր 19,2014 01:11

Հոկտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց խուլիգանության մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավճիռը: Ըստ այդմ՝ նրանք դատապարտվեցին՝ 1-7 տարի ազատազրկման, իսկ Շանթի անչափահաս որդին՝ Շահենը, դատապարտվեց 4 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Շանթի եւ նրա ընկերների հանդեպ կայացրած դատավճիռների հիմնական նպատակը «ազատատենչ քաղաքացիներին հիշեցնելն է, որ ռեժիմը անխնա հետապնդելու է բոլոր ընդվզումները, նույնիսկ անչափահասի»: Տիկին Փոստանջյանը հիշեցրեց. «Ռեժիմի ներկայացուցիչ մի պաշտոնյա ասել էր, որ «հեղափոխությունը խեղդելու է օրորոցում», այս պատժամիջոցի հրապարակումն այդ տրամաբանության մեջ է»:

Քաղաքացիական ակտիվիստ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Զարուհի Հովհաննիսյանի համար այս դատավճիռը՝ հատկապես 15-ամյա Շահենի վերաբերյալ, նախ եւ առաջ՝ «պարզ վրեժխնդրություն» էր:

«Շահենը կրում է իր պապի անունը, ով դիսիդենտական պայքարի առաջամարտիկներից է եղել, հետո նրա գործը շարունակեց Շանթը, իսկ հիմա իր որդուն է պատրաստում նույն պայքարին: Ցավոք, մենք 25 տարի լինելով անկախ, դարձյալ վերադարձանք նույն կետին՝ դիսիդենտական պայքարին, ու դա ոչ միայն փորձում են կանխել, այլև ամեն կերպ զսպել ու պատժել:Պատիժն, իհարկե,ի ցույց կդնեն, որպեսզի մյուսները չփորձեն պայքարել Հայաստանի ազատության ու անկախության համար: Չնայած՝ նման քայլերն էֆեկտիվ լինել չեն կարող, պայքարող խմբերը շարունակելու են իրենց գործունեությունը՝ տարբեր մեթոդներով»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031