Հոկտեմբերի 17-ին, ժամը 22-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել «Սարդոստյան» հաղորդումը: Հաղորդումը դիտողների վկայությամբ` դրանում խոսվել է նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավանի բնակչուհի Ռիտա Երեմովնային ներկայացված լրտեսական առաջարկի մասին:
Ըստ այդմ՝Ռիտան պետք է Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ հաղորդեր Հայաստանի զորամասերի տեղակայման մասին: Մենք ցանկացանք տեղեկություններ իմանալ, թե ով է Ռիտա Երեմովնան:
Դեբեդավանից տեղեկացանք, որ 1977թ. ծնված Ռ. Երեմովնան Ադրբեջանի Կուտկաշենի շրջանի Սուլթան Նախու գյուղից Վրաստանին սահմանակից Դեբեդավան է տեղափոխվել 11 տարեկան հասակում, ունի 2 երեխա, տղան 6-րդ դասարանում է սովորում, աղջիկը՝ մանկապարտեզում: Ռ. Երեմովնան մեզ հայտնեց, որ ինքը նախկինում Բագրատաշենի շուկա բեռներ է տեղափոխել: Նրա խոսքերով ՝ 2 տարի առաջ Մառնեուլի քաղաքում ադրբեջանցի մի տղամարդ (որի անունը ինքը չգիտի) առաջարկել է իր հետ սեռական կապ ունենալ, նաեւ Հայաստանի մասին տեղեկություններ հաղորդել, սակայն ինքը հրաժարվել է, այդ մասին Ռիտան հայտնել է Հայաստանի սահմանապահ զինվորականներից մեկին, որի հետ մտերմիկ առնչություն է ունեցել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև