Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարի զագսում հնչեցրած  հումորը`գյումրեցի լինելու մասին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2014 21:04

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր Գյումրիում մասնակցեց Գյումրու քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում էլեկտրոնային համակարգի ներդրման պաշտոնական գործարկմանը:

Նշենք, որ այս համակարգն առաջինը ներդրվել է Գյումրիում ` Եվրոպական միության աջակցությամբ և արդեն մեկ տարի է` կիրառվում է:

Այսօր այս իրադարձությանը մասնակից էր նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նախարարն ու փոխնախարար Սուրեն Քրմոյանը բավական մանրամասն ներկայացրեցին համակարգի առավելությունները, այս համակարգը քաղաքացիներին կազատի ավելորդ փաստաթղթատարությունից: Այս կերպ ավելի հեշտությամբ և ավելի կարճ ժամկետում կտրամադրվեն ծննդի, որդեգրման, հայրության ճանաչման, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության և այլնի մասին տեղեկանքներ: 4-5 հոգի ելույթ ունեցան, ամենավերջում ձայն տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետը, իր խոսքը ուղղելով Եվրամիության պատվիրակության ղեկավարին, հորդորեց նրան բոլոր նման ծրագրերը մեկնարկել Գյումրիից: «Մեր նախարարը նույնպես ծնունդով գյումրեցի է, և նա համաձայն կլինի, որ բոլոր մեկնարկները տրվեն Գյումրիից »,- ասաց Սամվել Բալասանյանը:

IMG_4046

Նախարար Հովհաննես Մանուկյանը, որն արդեն իսկ ավարտել էր իր ելույթը այս իրադարձության շուրջ, շարունակեց Սամվել Բալասանյանի խոսքը: «Ես իմ խոսքի մեջ, որ ասացի՝ Գյումրին պատահական չէր ընտրված, պատահական չէր, մի բան պիտի ասեմ, որ բոլորդ գիտեք ու բոլորդ ուրախանալու եք` իսանը ուրդի՞ց կեղնի ( սա գյումրեցիներին հատուկ խոսք է, որի գրական տարբերակն է` մարդը որտեղի՞ց է լինում ): Էս, իհարկե, հումորով, բայց անկախ ամեն ինչից, անկախ այս ծրագրի կարևորությունից, մենք պետք է Գյումրի քաղաքը շեշտադրենք, որովհետև Գյումրին այսօր ունի ուշադրության կարիք, Գյումրին մեր երկրորդ մայրաքաղաքն է:Եվ դա նաև կառավարության ծրագիրը, ներքաղաքականությունն է տարածքային զարգացման, տարածքային ամրապնդման, որ մեր ազգի հույսը միայն Երևանը, մայրաքաղաքը չլինի», -ասաց նախարարը:

Մանրամասները`  տեսանյութում: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031