Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը` Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների դատավճռի մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 18,2014 19:51

Այսօր աշխատանքային այցով Գյումրի ժամանած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Շիրակի մարզպետարանում տարբեր բողոքներ ունեցող քաղաքացիների ընդունելուց հետո մի քանի րոպեանոց մամուլի  ասուլիս տվեց:

Լրագրողներից մեկը  նրան խնդրեց իր գնահատականը հնչեցնել  երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի`  «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, նրա անչափահաս որդու և ընկերների մասին  կայացրած որոշման շուրջ: Սակայն, նախարարը  ձեռնպահ մնաց գնահատական տալուց:

«Առաջին ատյանի դատական ակտին ես այս պահին ձեռնպահ կմնամ  որևէ գնահատական տալուց, որովհետև այդ դատական ակտը օրինական ուժի մեջ մտած չէ: Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ, որ այդ դատական որոշումը կբողոքարկվի վերաքննիչ  դատարան: Եվ նաև դա ի նկատի ունենալով՝ և նպատակ ունենալով զերծ մնալ որևէ ազդեցությունից դատական համակարգի նկատմամբ՝ մասնավորապես վերաքննիչ դատարանի` ես որևէ մեկնաբանություն չեմ անի»-, ասաց նախարարը:

Իսկ այն հարցին` մի՞թե Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում չխախտեց Շահեն Հարությունյանի անմեղության կանխավարկածը, նրան  իր հայտարարությամբ հանցագործ անվանելով, նախարարն ասաց. «Հայտարարության վերաբերյալ ես առիթ ունեցել եմ պատասխանել. մեկ ամիս առաջ այս հարցադրումը հնչել է, և ես պատասխանել եմ: Կարծում եմ, որ այստեղ անմեղության կանխավարկածի խնդիր չի առաջանում, որովհետեւ, եթե մենք խոսում ենք այդ նույն տեսանյութի մասին, որը հայտնվեց համացանցում, և կոնկրետ ուսանողի հարցադրմանը երկրի նախագահն պատասխան էր տալիս: Այստեղ ես ընդամենը արձանագրել եմ մի բան, որ հանրապետության  նախագահը հռետորական հարցադրում է արել, թե  օրինակ` կոնկրետ արարքի, կոնկրետ գործողության,  կոնկրետ հանցագործության  համար ինչպիսի  հետևանք կարող է ունենալ որևէ այլ երկրում, օրինակ` ԱՄՆ-ում: Այսինքն  կոնկրետ անձի ուղղված չի եղել, կոնկրետ անուն չի հնչել և դա եղել է հռետորական հարցադրում, և ես` թե որպես նախարար, թե որպես իրավաբան, անմեղության կանխավարկածի խախտում չեմ տեսնում»:

Մանրամասները`  տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031