Ներդրումներ են պետք անել:
«Մենք առայժմ պատրաստ չենք ինչ-որ ծավալներով դուրս գալ ռուսական շուկա»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ դրան պետք է նպաստեր բյուջեն, սակայն 2015 թվականի բյուջեում գյուղատնտեսությանը հատկացվող գումարը չի ավելանալու. «Փող է պետք դնել, ներդրումներ է պետք անել, որպեսզի կարողանաս փող աշխատել, արտահանել, շուկա գրավել: Մենք դա չենք անում»:
Գյուղատնտես Հրաչյա Բերբերյանն էլ է կարծում, որ Հայաստանը պատրաստ չէ դուրս գալ ռուսական շուկա: Նա համարում է՝ դրա համար պետք է ռազմավարություն որոշել, հասկանալ՝ ի՞նչ կարող ենք տալ Ռուսաստանին.«Մենք կարտոֆիլի արտահանման միտումներ ունենք, եթե մենք այսօր դրանով չզբաղվենք, 2 տարի հետո Թուրքիան մեր տեղն է գրավելու: Մենք այդ դառը փորձն ունենք, երբ որ տարիներ առաջ բարենպաստ տարի չէր, արտահանումները թեթեւացան, Թուրքիան անմիջապես իր աղբը լցրեց Վրաստանի շուկա, եւ 7 տարի էր պետք վիճակը վերականգնելու համար»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ