1000 կիլոմետր Հայաստանի և Ղարաբաղի շուրջ կատարած հեծանվարշավի մասին ճանապարհորդ Րաֆֆի Յուրջյանը փաստա-երգիծական գիրք է հրատարակել:
«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» գիրքը, ինչպես նշում է հեղինակը, մասամբ նաև սիրո պատմություն է:
«Երիտասարդ սփյուռքահայերը հայրենիքի հետ իրենց կապող ոչինչ չունեն, ու ես ուզում էի լրացնել այդ բացը», – ասում է Յուրջյանը՝ էլ. փոստով ուղարկած նամակում, – «Ամեն ստեղծվող գիրք կամ այլ արտադրանք, պատմում է ցեղասպանության կամ մեր տխուր պատմության մասին: Հասկանում եմ մեր անցյալն ընկալելու կարևորությունը, սակայն, կարծում եմ, որ առաջ շարժվելու համար մեզ լավատեսական մոտեցում է հարկավոր, ինչ-որ բան, որը կարող է միավորել երիտասարդ սերնդին»:
Րաֆֆի Յուրջյանը ճանապարհորդում է 16 տարեկանից, աշխատում է Լոնդոնի «Discovery» հեռուստակայանում: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան»-ը նրա առաջին գիրքն է:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ