Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կեղտոտ, վարակված ջրով են ոռոգում այդ հողերը:
«Արագածոտնի մարզի Արագած գյուղում 200 հա հող արդեն վարակված է քաղցկեղով»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Հայք» լրատվական-վերլուծական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նա նշեց, որ պատասխանատու մարմինները պատճառները չեն պարզաբանում եւ կարանտին չեն հայտարարում: Նրա կանխատեսմամբ՝ սերմերը դուրս են գալու հարակից գյուղեր եւ վարակելու են նաեւ մնացած հողերը. «Մարդիկ են ուտելու, անասուններ են ուտելու, ազդելու է բոլորի վրա: Պատճառը մեկն է, որովհետեւ կեղտոտ, վարակված ջրով են ոռոգում: Ես ուսումնասիրել եմ այդ տարածքը, պատճառը մեկն է՝ այն հէկերը, որ կառուցվել են այդտեղ, ճիշտ ուսումնասիրություն չեն կատարել, թե որտեղի՞ց վերցնեն ջուրը, որտե՞ղ մտցնեն խողովակը: Խողովակից հետո ջուրը հոսում է առվով, բացարձակապես այդ առվի մեջ բուսականություն գոյություն չունի»:
Պարոն Խաչատրյանը հավելեց, որ բազմիցս բարձրաձայնել է այդ խնդիրը, եւ այդ գյուղ տարել է փորձագետների, բնապահպանների, բայց անօգուտ. «Երբ այդտեղ հէկ-ի կառուցման թույլտվություն են տվել, պարզապես ուսումնասիրություն չեն կատարել, թե ինչպես պետք է անել, որ ջուրը մաքուր մտնի խողովակ: Հէկ-ը ջուր չի կեղտոտում, խողովակը ջուր չի կեղտոտում, դրանք չնչին բաներ են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ի՞նչ ա նշանակում քաղցկեղով